ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
«Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։:
Երևանում սեպտեմբերի 23-24-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 31-33, գիշերը` 16-18 աստիճան տաքություն։