ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի Օռնելա Մուտիի այցը Հայաստան հիշարժան է ոչ միայն մեր՝ հայաստանցիներիս համար, այլև շատ տպավորիչ է եղել նրա ու դստեր ՝ Նայկիի կյանքում։
Նայկին Ինստրագրամի իր էջում լուսանկարներ ու տեսահոլովակ է հրապարակել հայաստանյան այցի մասին։ Օռնելա Մուտին ու դուստրը շատ լավ ժամանակ են անցկացրել մեր երկրում և հիացել Հայաստանով։
Նրանք այցելել են տեսարժան վայրեր, եղել հայկական խոհանոցով ռեստորաններում, լուսանկարվել, պարել հայկական պարեր։