00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Հախնազարյան.Վաստակավորի կոչումն ավանս է

© Photo / official site of the President of RAНарек Ахназарян получил звание «Заслуженный артист Республики Армения»
Нарек Ахназарян получил звание «Заслуженный артист Республики Армения» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում ստացավ նաև աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Երիտասարդ երաժիշտը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ստացած կոչման մասին, անդրադարձել, առհասարակ, այսպիսի կոչումների անհրաժեշտության և դրանք ստացողների արժանի լինել-չլինելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Նարեկ Հախնազարյանին Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչումը  ոգևորել է: Ոգևորիչ է, երբ գնահատում է  ոչ միայն ժողովուրդը, այլ նաև երկրի իշխանությունը: Այս կոչումն աշխարհահռչակ թավջութակահարն ընդունել է երախտագիտությամբ, բայց որպես ավանս, որպեսզի ավելի զարգանա ու աշխարհի լավագույն բեմերից շարունակի ներկայացնել Հայաստանը:

Նարեկ Հախնազարյանը Կուստուրիցայի նոր ֆիլմի երաժշտությունն է ձայնագրում - Sputnik Արմենիա
Նարեկ Հախնազարյանը նվագում է Կուստուրիցայի նոր ֆիլմի սաունդթրեքը

«Կոչում ունենալ-չունենալն, իրականում, չպետք է ազդի աշխատանքիդ որակի վրա: Դասական երաժշտության ոլորտում, օրինակ, շատերը չունեն այդպիսի կոչումներ, բայց ունեն շատ արժանիքներ: Կյանքն արդար բան չէ»,- անկեղծանում է Նարեկը:

Միջազգային մրցույթներում Նարեկը միշտ ներկայացնում է Հայաստանը: Բայց Հայաստանում ընդունված այսպիսի կոչումներ շնորհելու տրամաբանությունը հաճախ նրան անհասկանալի է: Օրինակ` հենց իր ծնողներին է նշում: Գայանե և Սուրեն Հախնազարյանները պրոֆեսորներ են, արդեն 40 տարի աշխատում են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Սուրեն Հախնազարյանը 26 տարի նվագել է Կոմիտասի անվան լարային քառյակում:

«Նա աշխարհի 40 –ից ավելի երկրներում է եղել քառյակի կազմում: Այսինքն`այդքան երկրում ներկայացրել է հայ մշակույթն ու Կոմիտասին: Նա վաստակավորի կոչում չունի, մինչդեռ Ժողովրդականի է արժանի»,-ասում է թավջութակահարը:

Իր կոչումը Նարեկ Հախնազարյանը ծնողներինն է համարում: Շատ են հպարտանում որդու հաջողություններով: Նարեկ Հախնազարյանի հաջողությունները շատերին են ոգևորել՝ թավջութակի նկատմամբ հետաքրքրության ալիք է սկսվել: Նարեկ Հախնազարյանն այդպիսի օրինակ շատ է տեսնում վերջին տարիներին:

Լրահոս
0