00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են Հայաստանի ազգային հերոսները. 16-րդ հերոսը

© Пресс-служба президента РАСерж Саргсян и Эдуардо Эрнекян
Серж Саргсян и Эдуардо Эрнекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հերոսների ցանկը համալրվեց ևս մեկով։ Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի 16 ազգային հերոսներին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում շնորհեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Նա Հայաստանի Հանրապետության 26 տարվա պատմության մեջ 16-րդ ազգային հերոսը դարձավ:

© bloombergԷդուարդո Էռնեկյան
Эдуардо Эрнекян  - Sputnik Արմենիա
Էդուարդո Էռնեկյան

Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի ազգային հերոսի կոչում են ստացել 15 գործիչ, ընդ որում՝ մի մասը հետմահու: Նրանցից 9-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն:

Ազգային հերոսի կոչմանն առաջինն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1994 թվականին:

Խորհրդային Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար։ Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

© Sputnik / Борис КауфманՎազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

1996-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվեց Վիկտոր Համբարձումյանին:

Աշխարհահռչակ աստղագետն ու աստղաֆիզիկոսը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Ըստ էության նա նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակն է, հենց նա է հիմնադրել Բյուրականի աստղադիտարանը:

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցՎիկտոր Համբարձումյան
В.А.Амбарцумян, президент Академии наук Армянской ССР - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյան

Դարձյալ 1996-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման: 1989թ.-ից Ալեք Մանուկյանը ՀԲԸՄ-ի ցմահ պատվավոր նախագահն է: Նա ակտիվ համագործակցում էր նաև «Վարդանաց ասպետներ» կառույցի հետ և 1940թ. ընտրվում ավագ սպարապետ: Հայ մեծ բարերարը մահացել է 1996թ. հուլիսի 10-ին Դետրոյտում: Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը` Լուիզ Սիմոն Մանուկյանին: Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երևանում, Մոնրեալում և Ստեփանակերտում: Նրա շիրիմը փոխադրվել է ՀՀ և ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

© Sputnik / Arpi BeglaryanԱլեք Մանուկյան
Алекс Манукян - Sputnik Արմենիա
Ալեք Մանուկյան

2004 թվականին Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործում և երկրի առաջ ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

Փարիզում հայ գաղթականների ընտանիքում ծնված երգիչը հայերի համար միայն համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտ —կատարող չէ: 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

© Sputnik / Asatur YesayantsՇառլ Ազնավուր
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր

2004 —ին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել Քըրք Քըրքորյանը: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի որդին էր: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասել էր 15 միլիարդ դոլարի, բացի այդ նա համարվում է «Լաս Վեգասի հայրը»։ Նրա տրամադրած միջոցներով Հայաստանում հիմնովին փոխվել, նորոգվել ու կառուցվել են ճանապարհներ, դպրոցներ, արվեստի ու մշակույթի կենտրոններ: Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտուբնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

© ForbesՔըրք Քըրքորյան
Кирк Керкорян - Sputnik Արմենիա
Քըրք Քըրքորյան

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը ևս Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ավանդի համար: Կոչումը շնորհվել է 2008 թվականին։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 1988-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Ռիժկով
Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ռիժկով

Ազգային հերոսի կոչումը հետմահու շնորհվել է Մոնթե Մելքոնյանին: Նա 1989 թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թ.-ին գալիս է Հայաստան: Արդեն սկսված էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Ղարաբաղ։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվում է նաև Քարվաճառը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Ջիվան Աբրահամյանին նույնպես Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նրա մահից հետո`1996-ին։ Նա հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարն է եղել: Մասնակցել է Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ «Հայրենիք» շքանշանով։

© Sputnik / Aram NersesyanՋիվան Աբրահամյան
Дживан Абрамян - Sputnik Արմենիա
Ջիվան Աբրահամյան

1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նաև Վիտյա Այվազյանին։ 1990 թվականին ՀՀ ԳԽ պատգամավոր է ընտրվել Նուբարաշենի բանտում: Մինչ այդ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, որտեղ կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականից ՀՀՇ անդամ է դարձել, 1989 թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է:

© Sputnik / Aram NersesyanՎիտյա Այվազյան
Витя Айвазян - Sputnik Արմենիա
Վիտյա Այվազյան

1996 թվականին Գեղազնիկ Միքայելյանը ևս Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել հետմահու: Նա և Վիտյա Այվազյանը սպանվել են ՀՀՇ կուսակցության անդամների կողմից և սադրանք հրահրելու նպատակով տեղափոխվել Երևանում գտնվող ՀԱԲ շտաբի մոտ: Նրան նաև Չաուշ էին կոչում: ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակիցներից էր:

© TigranmetsԳեղազնիկ Միքայելյան
Гегазник Микаелян - Sputnik Արմենիա
Գեղազնիկ Միքայելյան

Մահից վեց տարի անց` 1996 թ-ին, Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացավ Մովսես Գորգիսյանը։ Նա Ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր: Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ Զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։

© mil.amՄովսես Գորգիսյան
Мовсес Горгисян - Sputnik Արմենիա
Մովսես Գորգիսյան

1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել նաև Թաթուլ Կրպեյանը։ 1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։

© PanoramaԹաթուլ Կրպեյան (ձախից)
Татул Крпеян (справа) с боевыми товарищами - Sputnik Արմենիա
Թաթուլ Կրպեյան (ձախից)

1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նաև Յուրա Պողոսյանին։ Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990 թ-ին Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին։

Նրա հավաքած խումբը դարձավ ապագա 4-րդ վաշտի կորիզը: Իր վաշտում անդամագրվել ցանկացողին առաջին հերթին հարցնում էր՝ գաղտնիք պահել գիտե՞ս… Յուրա Պողոսյանը որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին։ Իր զրահամեքենայով ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան՝ Խանաբադի և Ասկերանի շրջանների մարտերում։ Պողոսյանը զոհվել է 1992 թ-ին հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ ճակատային գծում։

© Sputnik / Aram NersesyanՅուրա Պողոսյան
Юра Погосян - Sputnik Արմենիա
Յուրա Պողոսյան

1999-ին հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցԿարեն Դեմիրճյան
Первый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян - Sputnik Արմենիա
Կարեն Դեմիրճյան

Ազգային հերոսի կոչումը հետմահու ստացավ նաև հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:

Նրանք զոհվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

CC BY-SA 3.0 / Hovhannes Armenakyan / Armenian military hero Vazgen SargsyanՎազգեն Սարգսյան
Вазген Саркисян - Sputnik Արմենիա
Վազգեն Սարգսյան

 

Լրահոս
0