ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ուռուտ գյուղում 14-ամյա պատանին ընկել է տրակտորի խցիկից և տեղում մահացել։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է համայնքի ղեկավարը։ Զոհված տղան սովորում էր Ստեփանավանի քոլեջում։
Միջադեպի մանրամասները հայտնի չեն։
Քննությունը կպարզի կատարվածի պատճառները։