ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր»։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: