00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗаявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло
Заявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցակում ներառվել են ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբերի սեփականատերեր, պաշտոնյաներ ու մեկնաբաններ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Տրիբունայի հարթակում գործող «Король и шут» բլոգը կազմել է ռուսական ֆուտբոլի «ամենագլխավոր հայերի» ցուցակը։

Վարազդատ Հարոյան. «Ուրալի» պաշտպան

Հայաստանի հավաքականի պաշտպանը կարող էր հայտնվել Ռուսաստանում դեռևս 2014 թվականին, բայց «Ռոստովը» չկարողացավ «Փյունիկի» հետ պայմանավորվել։ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը Հարոյանը հասել է 2017թ.–ի հուլիսին իրանական «Փադիդեհ» ակումբի միջոցով։ «Ուրալի» կազմում երրորդ խաղի ժամանակ Վարազդատը հարվածել է «Կրասնոդարի» դարպասին։ Քիչ էր մնացել, որ այդ հարվածը հաղթական դառնար։

© Sputnik / Asatur YesayantsՎարազդատ Հարոյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Վարազդատ Հարոյան

Ռուսլան Կորյան. «ՍԿԱ-Խաբարովսկի» հարձակվող

2000–ականների կեսերին Ռուսլանը խաղում էր Դոնեցկի «Օլիմպիկի» ու Կիևի «Դինամոյի» երրորդ թիմի կազմում, հետո մեկնեց Ռուսաստանը «գրավելու»` Սլովակիայի ու Ուզբեկստանի առաջնություններում կարճատև դադարներ անելով։ Կորյանը եղել է «Սոչիում», «Մորդովիայում» ու Ռոստովի ՍԿԱ–ում, բայց հաջողությունների է հասել Հեռավոր արևելքում։ «Լուչ–Էներգիայի» կազմում նա երկրորդ դիվիզիոնից դուրս է եկել Ֆուտբոլի ազգային լիգա, «ՍԿԱ – Խաբարովսկի» հետ Ֆուտբոլի ազգային լիգայից հասել է պրեմիեր լիգա։

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցՌուսլան Կորյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Ռուսլան Կորյան

Էդգար Մանուչարյան. «Ուրալի» հարձակվող

Երեսուն տարեկանում Մանուչարյանը հասցրել էր խաղալ «Այաքս» թիմում ու Թաիլանդի առաջնությունում առանձնացել է վեց հարվածով։ Վերջին վեց տարվա ընթացքում (կարճ դադարով) Էդգարn աչքի է ընկնում «Ուրալի» կազմում։ Ռուսաստանի գավաթի վերջին եզրափակiչում նա մասնակցել է «Լոկոմոտիվի» հետ պայքարին։

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԷդգար Մանուչարյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Էդգար Մանուչարյան

Ալեքսանդր Միրզոյան. Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ, Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ կոմիտեի անդամ

Ալեքսանդրը խաղացել է «Նեֆթչիի», «Արարատի» ու «Սպարտակի» կազմում։ Վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Նա մեկ-երկու խաղ է խաղացել հավաքականի կազմում։ Կարիերայի ավարտից հետո Միրզոյանը մի փոքր աշխատել է որպես մարզիչ, իսկ հետո վարչական աշխատանքի անցել Ֆուտբոլի ռուսական միությունում։

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Միրզոյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Միրզոյան

Անդրեյ Մովսեսյան. ԲԿՄԱ–ի սկաուտ

Անդրեյը ծնվել է Մոսկվայում ու անցել «Սպարտակի» դպրոցը։ Նրան չի հաջողվել գլխավոր թիմին հասնել, մեծ ֆուտբոլում Մովսեսյանը սկսել է հանդես գալ արդեն ԲԿՄԱ–ում։

Կարիերայի լավագույն տարիները հարձակվողն անցկացրել է ակումբերում, որոնք արդեն վաղուց պրեմիեր լիգայում չկան` «Սատուրն» ու «Մոսկվա»։ Ավարտելով խաղը` Մովսեսյանը վերադարձավ ԲԿՄԱ, որտեղ սկսեց զբաղվել նոր տաղանդներ փնտրելով։

© Sputnik / Aram NersesyanԱնդրեյ Մովսեսյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Անդրեյ Մովսեսյան

Սարգիս Հովհաննիսյան. «Լոկոմոտիվի» մարզիչ

Երևանյան «Արարատի» աշակերտը Ռուսաստանում արծաթե ու բրոնզե մեդալների մեծ հավաքածու ունի` «Դոմինոյի» ու «Լոկոմոտիվի» կազմում։ «Լոկոյի» կազմում Հովհաննիսյանը ստացել է Ռուսաստանի գավաթն ու խաղացել Գավաթների գավաթի 1998 կիսաեզրափակիչում։

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցՍարգիս Հովհաննիսյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Սարգիս Հովհաննիսյան

Իվան Դանիելյանց. «Ռուբինի» ավագ մարզիչ

Դանիելյանցի խաղային կարիերան բաժանվել է Աշխաբադի «Ստրոիտելի» ու Քիշնևի «Նիստրու» միջև։ Հենց Մոլդովայում էլ նա սկսել է մարզվել, հետո Ավստրիա է գնացել` հմտությունները փոխանցելու։ Ծագումով աշխաբադցին նաև ավստրիական քաղաքացիություն է ստացել։ Կարճ ժամանակ աշխատելով որպես Մոլդովայի հավաքականի ու «Շերիֆի» գլխավոր մարզիչ` Դանիելյանցը Մոլդովայում անցել է վարչական գործունեության։ Այնտեղից էլ մեր հայրենակցին նկատել է Բերդիևը` նշանակելով «ռուբինյան» երիտասարդների պատրաստության կենտրոնի տնօրեն։ Բերդիևից հետո Դանիելյանցն անցել է «Ռոստով»` որպես ֆորմալ գլխավոր մարզիչ, ապա վերադարձել «Ռուբին»։

© Sputnik / Александр Блотницкий / Անցնել մեդիապահոցԻվան Դանիելյանց
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Իվան Դանիելյանց

Արթուր Գրիգորյան. Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ կոմիտեի նախագահ

Գրեթե հինգ տարի է` Գրիգորյանը ղեկավարում է ռուսական ֆուտբոլի «ինկվիզիցիան»։ Բոլոր որակազրկումները, տուգանքներն ու մնացած պատժամիջոցները գրում է հենց նրա ղեկավարած տեսչությունը։

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱրթուր Գրիգորյանց
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Արթուր Գրիգորյանց

Արտաշես Հարությունյանց. «Ռոստովի» նախագահ

Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավորը, «Южный капитал» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենը հունիսի նշանակվել է «Ռոստովի» նախագահ։ «Իզվեստիան» հայտնում է, որ Հարությունյանցը գաղտնի համագործակցել է ակումբի հետ դրանից դեռևս մի տարի առաջ` սպասելով, թե ինչով կավարտվի Բերդիևի հակամարտությունը ղեկավարության հետ։

© Sputnik / Aram NersesyanԱրտաշես Հարությունյանց
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Արտաշես Հարությունյանց

Արամ Գաբրիելյանով. «Արարատի» սեփականատեր

Արամ Գաբրիելյանովն ամբողջ կյանքի ընթացքում այնպես է արել, որ մենք չձանձրանանք։ Նա է սկիզբ է դրել «Жизнь» թերթին ու Life.ru–ին։ Գաբրիելյանովը ներդրումներ է կատարում YouTube–ի Mash և «Ջուկո շոուն» ալիքների համար։ Սեպտեմբերին Գաբրիելյանովը դարձավ աղմուկ հանած «Արարատի» փաստացի սեփականատերը։ Թեև դրանից առաջ էլ ոչ ոք չէր կասկածում` ով է դրա հետևում կանգնած։

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցԱրամ Գաբրելյանով
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Արամ Գաբրելյանով

Նոբել Առուստամյան. մեկնաբան, ինսայդեր

Նոբել Առուստամյանի իսնայդները մեմ են դարձել։ Ընդ որում` շատերը կարծում են, որ Առուստամյանը տրանսֆերների վերաբերյալ երիցուկի վրա է գուշակություններ անում, ոչ թե ստույգ աղբյուրներից է իմանում։ Թերևս ոչ մի լրագրող ֆուտբոլային շրջանում այսքան լայն շրջապատ չի ունեցել։ Նոբելը ընդգծված քաղաքավարի է բոլորի հետ,  ոչ ոքի հետ վիճաբանության մեջ չի մտնում։ Դրա փոխարեն նա ինսայդերների հետ շփում է ստանում։

© Facebook / Nobel ArustamyanՆոբել Առուստամյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Նոբել Առուստամյան

Ալեքսանդր Գրիգորյան. «Արարատի» գլխավոր մարզիչ

Գրիգորյանի մարզչական կարիերան սկսվել է կանանց ֆուտբոլում։ Նա չորս անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել, խաղացել է կանանց Չեմպիոնների լիգայում, Պերմի «Զվեզդայի» հետ։ 2009 թվականին Գրիգորյանը եկել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Գրիգորյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիգորյան
Նիկիտա Սիմոնյան. Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ

Խորհրդային ֆուտբոլի լեգենդ, Մելբուրնի օլիմպիական չեմպիոն, որը «Սպարտակի» հետ և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ հաղթել է ԽՍՀՄ առաջնություններում։ Սիմոնյանը միակ մարզիչն է, որը «Արարատին» չեմպիոն է դարձրել։ Վերջին տարիներին 90–ամյա Սիմոնյանը վարչական աշխատող է դարձել։

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցՆիկիտա Սիմոնյան
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Նիկիտա Սիմոնյան

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան). «Կրասնոդարի» սեփականատեր

Գրեթե տասը տարի է Գալիցկինը զբաղված է Կրասնոդարը ֆուտբոլային մայրաքաղաք դարձնելով։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցՍերգեյ Գալիցկի
Ռուսական ֆուտբոլի հայտնի հայերը - Sputnik Արմենիա
Սերգեյ Գալիցկի

«Եթե հետաքրքրված եք արյունիս բաղադրությամբ` ապա 75 տոկոսով ռուս եմ, իսկ 25–ով` հայ։ Եթե հետաքրքրված եք իմ տոհմածառով`ես հպարտությամբ հայ կլինեի։ Սակայն մայրս ռուս է` Յարոսլավից, իսկ հայրս` կիսով չափ ռուս է, կիսով չափ հայ։ Լավ է դա, թե վատ` չգիտեմ։ Ես ծնվել եմ այն ժամանակ, երբ ազգությունը կարևոր չէր։ Ու ես շարունակում եմ այդպիսի աշխարհում ապրել», – ասել է Գալիցկինը Sports.ru–ի հետ հարցազրույցում։

Լրահոս
0