ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ամբողջ աշխարհի հայտնի հայերը շնորհավորել են իրենց էջերի բաժանորդներին։
Շոումեն, հումորիստ, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում հայկական դրոշ է տեղադրել։
«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձն է։ Շնորհավորում եմ մեզ։ Ուռա», – լուսանկարի տակ գրել է Մարտիրոսյանը։
Երգիչ, հումորի վարպետ, «Եվրատեսիլ 2014»–ի մասնակից Արամ MP3–ին յուրահատուկ ձևով է շնորհավորել հայերին այս կարևոր տոնի առթիվ։ Երաժիշտը իր որդու լուսանկարն է տեղադրել, որտեղ երեխան աղավնի է օդ բաց թողնում։ Նա բոլորին խաղաղ երկինք և պատերազմների բացակայություն է մաղթել։
Երգիչ Անդրեն, որը ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլ 2006» միջազգային երաժշտական մրցույթին, առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց բոլորին Անկախության տոնի առթիվ։
«Աստված թող միշտ Օրհնի և Պահպանի անկախ Հայաստանը։ Շնորհավոր», – գրել է նա լուսանկարի տակ։
ՈՒՀԱ–ի մասնակից, հաղորդավար Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է հայերին տոնի կապակցությամբ Instagram–ի իր էջում։ Հումորիստը որոշել է իր գործընկեր Գարիկ Մարտիրոսյանի հրապարակումը վերահրապարակել` տակը գրելով «Շնորհավորում եմ իմ պատմական հայրենիքին` Անկախության օրվա կապակցությամբ»։