00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «Ոսկե նռան» համը տեսել են Մոսկվայում

Բաժանորդագրվել
Մոսկվայում անցկացվել է ամենամյա «Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը:

Пресс-конференция: фестивальный туризм в Армении, Нуне Манукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մանուկյան. «Փառատոնը փող լվալու տեղ չէ»

«Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնում, որը կազմակերպվում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի նախաձեռնությամբ, ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։ Տոնավաճառ-փառատոնը մշտապես ուղեկցվում է համերգային և մշակութային ծրագրերով։

Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվել 1 նաև «Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք:

Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:

 

 

Լրահոս
0