ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իտալական կինեմատոգրաֆի աստղ Օռնելա Մուտին երկրորդ անգամ եկել է Երևան` Հայաստանի անկախության 26–ամյակին նվիրված համերգին մասնակցելու։
«Երկրորդ անգամ եմ այստեղ, սիրում եմ Հայաստանը, ես շատ հայ ընկերներ ունեմ։ Նրանցից մեկն Արթուր Ասատրյանն է, որն ինձ այս հիանալի համերգին է հրավիրել։ Ի՞նչ կարող եմ ասել։ Ես շատ երջանիկ եմ, ուրախ։ Սիրում եմ հայկական խոհանոցը։ Կարծում եմ` հայ կանայք հիասքանչ են»,– ասաց Մուտին։
Այն հարցին, թե ինչ նոր բան է նա իմացել հայաստանյան երկրորդ այցի ժամանակ, դերասանուհին ցավով նշեց, որ նա քիչ բան է հասցրել տեսնել։
«Պետք է այստեղ ավելի շատ մնամ»,– ասաց Մուտին։
Հայաստանի անկախության 26–ամյակին ու «Ծագումով հայերը» հաղորդման 10–ամյակին նվիրված համերգի շրջանակում Երևան են եկել Օռնելա Մուտին, Միշել Լեգրանը, Ռոզի Արմենը, Էլալդա Չախոյանը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Օռնելա Մուտին Էջմիածին է այցելելու, ուր հետաքրքիր միջոցառում է նախատեսված։