00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան Գայանե Գալոյանը մեղադրանքը չի ընդունում

Բաժանորդագրվել
Փաստաբան Գայանե Գալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է նրա շահերը ներկայացնող փաստաբան Մնացական Ղազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Կաշառքի մեղադրանքով կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում։ Sputnik Արմենիային ասել է նրա փաստաբան Մնացական Ղազարյանը։

«Գայանե Գալոյանն իրեն մեղավոր չի ճանաչում, առավել ևս, որ պաշտոնատար անձ չլինելով, ինքը չի կարող կաշառք վերցնել»,– ասաց Ղազարյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ։

Մնացական Ղազարյանը հաստատեց նաև լուրերն այն մասին, որ Գայանե Գալոյանը կալանավորման պահից մինչ այժմ գտնվում է երևանյան հիվանդանոցներից մեկում։

«Նա մի շարք խրոնիկ հիվանդություններով է տառապում` արյան բարձր ճնշում, բրոնխիալ ասթմա և մի շարք այլ հիվանդություններ։ Կալանքի միջնորդության քննության ժամանակ, Արաբկիրի դատարանում, մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ։ Շտապ օգնություն հրավիրվեց, և, քանի որ արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր էր, բժիշկն առաջարկեց տեղափոխել հիվանդանոց»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ այդ պահից ի վեր իր պաշտպանյալը շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է ՀՔԾ-ում կաշառքի փաստով քրեական գործի շրջանակներում։

Նա 2014 թվականին դատարանում պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի շահերը։

Լրահոս
0