ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, կարծում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ամրապնդեց իրենց հաղթանակը «Էվերտոնի» հետ խաղում, գրում է BBC Sport–ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս սեզոնին արդեն 3–րդ հաղթանակն է տոնում` «Էվերտոնի» հետ հանդիպումն ավարտելով 4։0 հաշվով։ Մխիթարյանը 2–րդ գնդակն ուղարկեց հակառակորդի դարպաս։ Այս չեմպիոնատում սա Մխիթարյանի 1–ին գոլն էր։
Մոուրինյոն կարծում է, որ «ՄՅու»–ն խաղաշրջանի լավագույն խաղը ցույց տվեց հենց 1–ին խաղակեսում։
«Կարծում եմ` լավ խաղացինք։ Հատկապես 1–ին 30–35 րոպների ընթացքում։ Մենք ճնշեցինք հակառակորդին, և նա այդ իրավիճակից ելք չուներ։ Շատ տպավորիչ խաղ էր։ Հատկապես 2–րդ գոլից հետո, մեր հաղթանակը տեսանելի դարձավ»,–ասել է Մոուրինյոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով զբաղեցնում է 2–րդ տեղը այս մրցաշարային աղյուսակում։