ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիական բանակի և դաշնակից ուժերի հարվածների արդյունքում Դեր Զորի ևս երկու տարածքի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Մարիա և Հուվեյջաթ Մարիա շրջանները։
«Բանակը երկու տարածք ազատագրելով` դուրս է եկել Եփրատի մոտ։ Արևելյան կողմից գրոհայինները հետ են շպրտվել ավիակայանից շուրջ հինգ մետր հեռավորության վրա։ Ահաբեկիչները թաքնվել են Մայադին քաղաքի տարածքում», — նշել է աղբյուրը։
Մի մասն անցել է Եփրատի կողմ` Դեր Զորի հյուսիսային հատված։ Գործողություններից մեկ օր առաջ, աղբյուրի խոսքով, գրոհայինները զենքը վայր էին դրել` ցույց տալով, որ երկար դիմակայել չեն կարող։
Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր խոշոր քաղաքն ու նրանից քիչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանը ավելի քան երեք տարի է` շրջապատված էին գրոհայիններով։ Սեպտեմբերի 5-ին ՕՏՈՒ-ի օգնությամբ սիրիական բանակը ճեղքեց արգելափակումը և միացավ ավիակայանը պաշտպանող կայազորին։