00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ լեռան ստվերում». Իսպանիան Հայաստանի մասին

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանով ճամփորդելիս ամենուրեք կարելի է տեսնել միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, գեղեցիկ զարդանախշերով խաչքարեր։

Իսպանական հանրահայտ Elpais-ն անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով մեր երկրի խորհրդավոր եկեղեցիները, տեսարժան այլ վայրերը։ Elpais-ի հոդվածը, վերնագրված՝ «Արարատ լեռան ստվերում», ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ երկիրն է, որի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, սահմաններից դուրս է գտնվում` Թուրքիայի տարածքում, ինչն Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք է, գրում է պարբերականը:

Հայկական Խոր Վիրապ վանքի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, պարզ երևում է երկու գագաթների շքեղ ուրվագիծը, որոնցից ամենաբարձրն ավելի քան 5000 մետր է:

Էջմիածնի վանական համալիրը, որը հիմնադրվել է չորրորդ դարում, Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի (կաթողիկոսի) նստավայրն է:

Храм Гарни - Sputnik Արմենիա
Ուր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը. թոփ 10

Էջմիածնից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որտեղ ապրում է Հայաստանի երեք միլիոն բնակչության մեկ միլիոնը: Այն լավ հյուրանոցների և խոշոր պողոտաների քաղաք է, որի կենտրոնում համադրված են խորհրդային և հայկական ճարտարապետությունները: Բազմաթիվ ռեստորաններն առաջարկում են մատչելի, բայց շատ համեղ խոհանոց, որում օգտագործվում են բազմաթիվ բույսեր, համեմունքներ: Գինին լավն է, կա նաև կոնյակ ու այլ ոգելից խմիչքներ, ինչպես նաև տարբեր տեսակի մրգերից պատրաստված տնական օղի:

Երևանում է գտնվում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշահամալիրը, գրում է պարբերականը: Երևանը գրավում է նաև իր թանգարանների բազմազանությամբ, որոնք ազգային արվեստը ներկայացնում են տարբեր կողմերից: Այստեղ է նաև «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ  պատկերազարդ հազարավոր ձեռագրեր կան: Այստեղ է գտնվում Սերգեյ Փարաջանովի իր ձևի մեջ եզակի տուն-թանգարանը: Այստեղ գլուխգործոցների պակաս չի զգացվում:

Մայրաքաղաքից կարճ ժամանակում կարելի է հասնել ցանկացած վայր: Գառնիում գտնվող հռոմեական տաճարից րոպեներ անց կհասնեք 12-րդ դարում կառուցված Գեղարդի վանքը, որն առավել բարդ կառուցվածք ունի: Այն ժայռի մեջ փորված վանական համալիր է:
Արևմուտքում ընկած է Քասախ գետի կիրճը, որի երկարությամբ նույնպես կան գեղեցիկ եկեղեցիներ:

Հայաստանում զբոսաշրջիկին զարմացնող թոփ-10-ը - Sputnik Արմենիա
Հայաստանում զբոսաշրջիկին զարմացնող թոփ 10-յակը

Սևանա լիճը մեծ լեռնային լիճ է: Սևանա կղզում, որն այսօր մի փոքրիկ թերակղզի է դարձել, նույնպես վանք կա: Լճի հյուսիսից թունելը տանում է, այսպես կոչված, հայկական Շվեյցարիա: Նրա աստղային կետը Գոշավանքն է՝ երեք եկեղեցիներով, խաչքարով, թերևս, Հայաստանի ամենագեղեցիկ քարե խաչը: Դրանք վանքեր են եղել և քաղաքակրթության կենտրոններ:

Հյուսիս-արևելքում՝ Լեռնային Ղարաբաղի երկար ճանապարհին կանգնած է կարմրավուն լեռներում կառուցված հիանալի Նորավանքը, որ գտնվում է Արենի գյուղի մոտակայքում: Շրջագայության վերջին կետը Տաթևի վանքն է, ուր կարելի է հասնել ճոպանուղու միջոցով: Համալիրը գտնվում է հիասքանչ լեռնային գոտում: Լեգենդի համաձայն՝ շինարարներին թևեր են պետք եղել Տաթևի վանքը կառուցելու համար, գրում է իսպանական Elpais պարբերականը։

Լրահոս
0