ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, սեպտեմբերի 19-ին և 20-ին նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակներ ի նախարարությունը միաժամանակ զգուշացնում է, որ սեպտեմբերի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` սեպտեմբերի 17-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 31-33, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։