ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօր մասնակցել է Անկախության տոնին ընդառաջ կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը նշում է, որ շաբաթօրյակը ևս մեկ առիթ է սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու պատմամշակութային հուշարձանների տարածքներում։
ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները։