ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երևանում հինգերորդ հարկից յոթնամյա տղա է ընկել, նրան հիվանդանոց են հասցրել։
Ինչպես հայտնեց Sputnik Արմենիային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, երեխան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում։
«Երեխային միացված է արհեստական շնչառության սարքին, նա շատ ծանր վնասվածք ունի»,- ասաց նա։
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի էրեբունու շրջանում։ Այլ մանրամասները հայտնի չեն։
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։