ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը։
Դադարեցման պատճառն, ըստ նրա այն է, որ սեպտեմբերի 15-ին լրացել է Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալը։
Բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի վահանակները։
Հիշեցնենք՝ կառավարության առաջարկով այս և առաջիկա տարիների համար Սևանա լճից տարեկան ջրառը նախկին 170 միլիոն խմ-ի փոխարեն, ԱԺ-ի համաձայնությամբ, սահմանվեց 270 միլիոն խմ։