Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղից Երևան տեղափոխված Շաբոյանների ընտանիքի պատմությանն ու գոյատևման պայմաններին մենք անդրադարձել էինք։ Նրանք 12 քմ․տարածքում ապրում են 18 հոգո, որոնցից 16-ը երեխաներ են։ Այսօր արդեն այս բացառիկ ընտանիքի 16 երեխաներից 6-ը «Օրրան» բարեգործական կազմակերպության շահառուներ են։
«Օրրանում» ամեն օր կարիքավոր ընտանիքների երեխանները ստանում են տաք ճաշ, հագուստ և ջերմություն։ Շահառու երեխաներին տրամադրվում է նաև ճանապարհածախսի գումար, նրանք հնարավորություն են ստանում մասնակցելու բազմաթիվ խմբակների, որոնք հետագայում մասնագիտություն կարող են դառնալ նրանց համար։ Կոնկրետ Շաբոյանների զավակների դեպքում, երբ զգալի է նաև ուսման բացթողումը, ամռան շրջանն օգտագործվեց շտկումների համար, որպեսզի նոր ուսումնական տարին լավ սկսեն։
«Օրրանի» ու Շաբոյանների մասին բացառիկ հարցազրույցը՝ «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում։