ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը Լոնդոնի մետրոյի պայթյունը ահաբեկչություն է որակել, դեպքը քննում է հակաահաբեկչական ստորաբաժանումը։
«Տվյալ պահին մենք պայթյունը դիտարկում ենք որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ», — լրագրողներին է ասել ոստիկանության ներկայացուցիչը ։
Լոնդոնի արևմուտքում Parsons Green մետրոյի կայարանում պայթյուն է որոտացել օրվա ամենապիկ ժամին։
Ականատեսների խոսքով` գնացքի վագոնում պայթել է պլաստիկ տարա, որը դրված է եղել տոպրակի մեջ։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ բժիշկներ են հերթապահում։