ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՊՆ կադրային փոփոխությունների արդյունքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։
Ավելի վաղ Աբրահամյանը զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։
Թերթը նշում է, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ: