00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնագույն ամրոց և զիկկուրատ. նոր բացահայտումներ Արցախում

© Sputnik / StringerРаскопки в Республике Арцах
Раскопки в Республике Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊՀ–ի հնագիտություն և ազգագրության ամբիոնն ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան երկար տարիներ ուսումնասիրում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Քաշաթաղ շրջանում հետաքրքիր շինություններ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik.  Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների ընթացքում երեք հիմնական համալիր է հայտնաբերվել` ամրոց, տաճար և դամբարան,  այսօր լրագրողներին է հայտնել ԵՊՀ հնագիտություն և ազգագրության ամբիոնի վարիչ, արշավի ղեկավար Հայկ Ավետիսյանը։

«Նախնական տեղեկությունների համաձայն` ամրոցը 3-4 հազար տարեկան է։ Գտածոները վկայում են, որ ամրոցի «կայացման» շրջանն ընդգրկում է պատմական մի մեծ ժամանակահատված` բրոնզե դարից մինչև միջնադար։ Թեև մենք հայտնաբերել ենք նաև գտածոներ, որոնք կարելի է թվագրել երկաթե դարին», – նշել է Ավետիսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Ավետիսյան
ПК по итогам археологических раскопок в Арцахе. Айк Аветисян - Sputnik Արմենիա
Հայկ Ավետիսյան

Նրա խոսքով` ամրոցի հետնամասում պահպանվել են կիկլոպյան շինությունների ավերակներ, որոնք ամենայն հավանականությամբ, ֆորպոստների դեր էին կատարում։

Որքան էլ զարմանալի է ամրոցը լավ է պահպանվել։ Այն պատկանել է ազդեցիկ մարդու. եթե ոչ արքային, ապա տեղի իշխանին։

Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյանի խոսքով`պեղումների տեղում հայտնաբերվել է նաև հետաքրքիր պաշտամունքային շինություն` տաճար, որը պաշտամունքի վայր էր ծառայում։

© Sputnik / Asatur YesayantsԱրցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ - Sputnik Արմենիա
1/3
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
© Sputnik / Asatur YesayantsՀնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան
Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան - Sputnik Արմենիա
2/3
Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան
© Sputnik / Asatur YesayantsԱրցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ - Sputnik Արմենիա
3/3
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
1/3
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ
2/3
Հնագետ, գիտարշավի ղեկավարի տեղակալ Գագիկ Սարգսյան
3/3
Արցախի Քաշաթաղի շրջանի հնագույն բնակավայրում իրականացրած պեղումների արդյունքներ

«Տաճարը, որը մենք պայմանականորեն անվանում ենք զիկկուրատ, լեռան գագաթին է գտնվում։ Դեպի տաճար է տանում 70 մետր բարձրություն ունեցող քարե աստիճաններով կասկադը։ Տաճարի բարձրությունը 50 մետր է` 45 աստիճան թեքությամբ։ Կասկադը քարերից է պատրաստված, տարբեր բարձրության շուրջ 30-35 աստիճան ունի։ Կան նաև հարթ հարթակներ։ Մուտքը երեք մետր լայնություն ունի», – նշել է նա։

Ըստ Սարգսյանի` նման շինարարությունը մեկ կառավարիչ չէր կարողանա գլուխ բերել, իսկ դա նշանակում է, որ կարելի է ենթադրել, որ շինարարությունն իրականացվել է պետական մակարդակով։

«Սա բացառիկ շինություն է, որի նմանը չկա ողջ հետխորհրդային տարածքում։ Սակայն մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել այդ հուշարձանը և նրա մասին պատմել աշխարհին», –ընդգծել է Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Սարգսյան
ПК по итогам археологических раскопок в Арцахе. Степан Саргсян - Sputnik Արմենիա
Ստեփան Սարգսյան

Պեղումները հնարավոր է եղել իրականացնել «Հայրենասեր» կազմակերպության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ստեփան Սարգսյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Լրահոս
0