00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը

© Фото: Фонд "Культурное возрождение"Жамагирк
Жамагирк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
960 էջից բաղկացած ակադեմիական այս հրատարակությունը՝ «Ժամագիրքը», ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից մեկը, հայ եկեղեցական արարողակարգի աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն`«Ժամագիրքը», 140 տարի անց 1–ին անգամ լույս է տեսել եվրոպական նոտագրությամբ:

«Ժամագիրքը» հրատարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։

© Фото: Фонд "Культурное возрождение"Արթուր Ջանիբեկյան
Артур Джанибекян - Sputnik Արմենիա
Արթուր Ջանիբեկյան

«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: 1877 թվականին այն Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով «Ժամագիրքը» փոխադրվել է եվրոպական նոտագրության:

960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ «Ժամագիրքը», ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:

Մի քանի ամիս առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել է Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան` լատինատառ տրանսլիտերացիայով, նախաբանով, երաժշտագիտական վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:

© Фото: Фонд "Культурное возрождение"Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը
Жамагирк  - Sputnik Արմենիա
Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:

Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:

© Фото: Фонд "Культурное возрождение"«Ժամագիրք»
Жамагирк - Sputnik Արմենիա
«Ժամագիրք»

Շնորհիվ այս նախագծի` 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:

Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական երկերը ներկայացված են նաև համապատասխան նոտաներով:

Լրահոս
0