ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի մասնակիցներ Էռնա Միրը (Միրզոյան) և Սյուզաննա Մելքոնյանը Սոչիում անցկացվող «Նոր Ալիք 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրեցին առաջին և երկրորդ տեղերը։
Էռնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) և Մոլդովայի (DoReDoS խումբ) ներկայացուցիչների հետ։
Սյուզաննան հավաքեց 357 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Հայաստանը «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցում է 2003 թվականից սկսած։ «Նոր ալիքին» մասնակցել են Էմմին, Hayer խումբը, Արման Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, Մերի Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը և Գրիգոր Կոկչյանը։
2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Սոնա Շահգելդյանը։ Մրցույթում լավ արդյունքի են հասել նաև երգիչներ Մհերը (5-րդ տեղ) և Էրիկը (5-6-րդ տեղ)։