00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվիդկոյ. «Այվազովսկու նկատմամբ հավակնություններ ունեն նաև ուկրաինացիները»

© Sputnik / Asatur YesayantsВыставка, посвященная 200-летию мариниста Ивана Айвазовского. Михаил Швыдкой
Выставка, посвященная 200-летию мариниста Ивана Айвазовского. Михаил Швыдкой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է լեգենդար ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների հավաքածուն։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերիր — Sputnik. Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար, թատերագետ Միխայիլ Շվիդկոյը կարծում է, որ Այվազովսկին հայ ու ռուս նկարիչ է, թեև վերջերս նրա նկատմամբ հավակնություններ են դրսևորում նաև ուկրաինացիները։

«Դա վկայում է նրա հանճարի մասին։ Իրականում կարծում եմ` նա հայկական ծագում ունեցող ռուս նկարիչ է։ Օրինակ` Օսիպ Մանդելշտամը հրեական ծագում ունեցող ռուս բանաստեղծ է, ու դրանում ոչ մի վիրավորական բան չկա ո՛չ հայերի, ո՛չ էլ ռուսների համար։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, եկեք չմասնատենք նրան, այլ հակառակը` ուրախանանք, որ նա երկու մեծ ժողովրդի ոգին է արտահայտում», — ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանն ասաց Շվիդկոյը։

Երևանում բացված ցուցահանդեսը, նրա խոսքով, մեր մտերմության կարևոր խորհրդանիշն է։ Խորհրդանիշն է նաև այն բանի, որ մենք ընդհանուր ժառանգություն և ընդհանուր հիշողություն ունենք։

«Օրինակ` Արամ Խաչատրյանը, որը հայ երգահան է, բայց մենք նրան մերն էլ ենք համարում։ Առնո Բաբաջանյանն էլ։ Այնպես է ստացվում, որ Այվազովսկու նման հանճարները երկու ժողովուրդների մշակույթներին էլ հաղորդակից են դարձել», — նշեց թատերական քննադատը։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Այվազովսկու և Աննա Բուռնազյանի ամուսնության պատմությունը

Նրա խոսքով` Այվազովսկին սուր էր ընկալում աշխարհի ողբերգությունը և մեծ արտահայտչականությամբ էր փոխանցում զգացածը։

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ։

«Ցուցահանդեսը կենտրոնացած է «Քաոս. Աշխարհի արարում» նկարի վրա։ Այցելուն առաջին անգամ կարող է տեսնել գրաֆիկ աշխատանքները, քանի որ դրանք չեն ցուցադրվում։ Հանգամանքների բերումով, նկարների մեծ մասը, նույնիսկ փոքր էտյուդները մենք երբեք չենք ցուցադրել», — ասաց նա։

Ծատուրյանը նշեց, որ ցուցահանդեսի բացմանը հրավիրել են հայկական ծագում ունեցող արվեստի սիրահարների, որոնք հետագայում, հնարավոր է, իրենց հավաքածուներից նկարներ նվիրաբերեն պատկերասրահին ։

Սակայն հայ այցելուներին չհաջողվեց տեսնել վարպետի ամենահայտնի կտավը` «Իններորդ ալիքը»։ Ազգային պատկերասրահի տնօրենը նշեց, որ այդ կտավը Ռուսաստանից դուրս չի բերվում։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Պետերբուրգում Այվազովսկին Կանդինսկուց հանրաճանաչ է

Հյուրերի շարքում էր նաև Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը, որը հպարտությամբ նշեց, որ իրենց մոտ է պահվում Այվազովսկու աշխատանքների ամենամեծ հավաքածուն (416 նկար) ու էտալոնային աշխատանքների ամենամեծ հավաքածուն։

«Մենք գիտենք, որ նկարիչը հայտնի է, աճուրդներում նրա նկարները թանկ են վաճառվում։ Դրա համար հարց է ծագում` ինչպե՞ս տարբերել Այվազովսկու իսկական աշխատանքները կեղծվածներից։ Դրա համար էտալոնային աշխատանքներ են պետք, որոնցից մենք 49-ն ունենք», — նշեց Գայդուկը։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում մեծ ծովանկարչի կյանքից Մի կարևոր փաստ հիշեց։

«Նա երազում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ նկարիչներին, որ միասնական ուժերով կարողանային զարկ տալ հայ կերպարվեստի բարգավաճմանը: Ժամանակին դա նրան չհաջողվեց, բայց այս ցուցադրությունը գուցե այդ նպատակին ծառայի: Անցյալ տարի Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու կտավների ժամանակավոր ու բացառիկ ցուցադրությունը ռեկորդ սահմանեց. 4 օրվա ընթացքում 555 հազար արվեստասեր այցելեց այնտեղ: Կարծում եմ, որ այս ցուցադրությունն էլ Հայաստանում կարող է համապատասխան ռեկորդ սահմանել», — նշեց Ամիրյանը։

Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:

Լրահոս
0