ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 14-18-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: