00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գայանե Սահակյան. «Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութում կենդանի վիրուս չկա»

© Sputnik / Asatur YesayantsГаяне Саакян в гостях у радио Sputnik Армения
Гаяне Саакян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ներդրվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը, որը հանրության կողմից միանշանակ չի ընդունվում, սակայն ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այն լիովին անվնաս է։
Գայանե Սահակյան

Պապիլոմա հիվանդությունը կանխարգելելու համար առողջապահության նախարարությունն այս տարվա դեկտեմբերից ներդնում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս նորամուծությունը, սակայն, միանշանակ չի ընդունվում հանրության կողմից: Ծրագրի ընդդիմախոսների պնդմամբ, այն կարող է խթանել, ոչ թե նվազեցնել հիվանդության տարածումը: Առողջապահության պատասխանատուները շտապում են զգուշացնել, որ պատվաստանյութում կենդանի վիրուս չկա:

«Այն սպիտակուցի բաղադրատոմսի առանձին հատվածներից է կազմված, ուստի հիվանդացության ռիսկը զրոյացվում է: Պատվաստանյութն արդեն ներդրվել է աշխարհի 70 երկրում։ Պատվաստումից առաջ, ինչպես բոլոր դեպքերում, երեխան կանցնի բուժզննում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանը։

Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի GAVI-ի միջոցով: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս այս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում,երբ աղջիկները դեռևս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին։

Մարդու պապիլոմա վիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Վիրուսի որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ: Մեր երկրում 100 հազար կնոջից 15-ը տառապում է արգանդի վզիկի քաղցկեղով: Նախորդ տարի արձանագրվել է 2999 դեպք: Կամ բացահայտումներն են ավելացել, կամ հիվանդությունն է գլուխ բարձրացնում: Ամեն տարի այս չարաբաստիկ հիվանդության հետևանքով մահանում է 120 130 կին: Արգանդի վզիկի քաղցկեղով մահվան դեպքերը երկրորդ տեղում են կրծքագեղձի չարորակ նորագոյացություններից հետո:

Լրահոս
0