ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Միայն Հայաստանում են բանկոմատ պայթեցնում, միայն Հայաստանում են հրդեհներ լինում, միայն Հայաստանում են մարդիկ իրար դանակահարում»։ Մարդիկ անթաքույց ուրախությամբ լսում են վատ լուրերը և լացակումած մեկնաբանություններ են անում՝ «վախ-վախ-վախ. էս ո՞ւր ենք գնում»։ Այս մասին գրված է «Առավոտ» թերթի խմբագրականում։
«Պարզ է, որ վթարների և սպանությունների մասին ցանկանում են լսել և կարդալ ցանկացած երկրում, բայց առանց հեռու գնացող փիլիսոփայական ընդհանրացումների։ Հայաստանում և էլի մեզ նման երկրներում նորաձև է, «թրենդային է» սեփական երկրի մասին անպայման որևէ վատ բան ասելը. բացի ամեն ինչից, դա բերում է ծափահարություններ, լայքեր, «պայքարող տեսակի» փառք,- նշում է հոդվածագիրն ու ավելացնում,- այնպես չի, որ մենք ամենավատ երկիրն են աշխարհում»։
Ըստ թերթի` ԵՄ անդամ Հունաստանում աղբն ավելի վատ են հավաքում, քան Հայաստանում, ինտերնետ կապն ավելի դանդաղ է քան մեր երկրում (գլոբալ վարկանիշով մենք 54-րդ ենք աշխարհում), սննդի օբյեկտներում սպասարկումն ընդհանուր առմամբ ավելի վատն է, քան Հայաստանում։
«Հունաստանը հրաշալի երկիր է և ունի բազմաթիվ առավելություններ՝ պարզապես մեր երկիրը ստորացնողների համար օրինակ եմ բերում»,- գրում է թերթը: