ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը գարնանն ԱՄՆ-ին առաջարկել էր մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր վերականգնել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Buzzfeed-ին։
Պարբերականն ընդգծում է, որ ճանապարհային քարտեզով նախատեսվում էր վերականգնել դիվանագիտական ու ռազմական կապերը, հատուկ ծառայությունների շփումը, ինչը կասեցվել էր Բարաք Օբամայի օրոք։
Պետդեպարտամենտը չի մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը։
«Ինձ այդ մասին հայտնի չէ։ Դա կարող է գնահատել որպես դիվանագիտական մասնավոր զրույց, և ես չեմ կարող որևէ մանրամասն հայտնել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն տրամադրված է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։