00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում այլևս բոյկոտող չկա՞

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаседание совета старейшин Гюмри
Заседание совета старейшин Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ավագանու երրորդ գումարման առաջին նիստն անցավ ավագանու գրեթե բոլոր անդամների ներկայությամբ. ներկա էին նաև բոյկոտողները։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Սեպտեմբերի 12-ին ավագանու նիստին նախ ներկայացավ ԳԱԼԱ կուսակցությունը, իսկ Գյումրու հիմնից հետո նաև ԲՀԿ 8 ներկայացուցիչները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, նիստը նախագահող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստին առաջին անգամ ներկա «ԳԱԼԱ» և ԲՀԿ ներկայացուցիչներին հանձնեց մանդատները, ապա Գյումրու հիմնից հետո ավագանու բոլոր անդամներին ողջունեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ավագանու անդամներին արդյունավետ աշխատանք մաղթելով և ցանկություն հայտնելով, որ Գյումրու ավագանին օրինակելի լինի մյուս համայնքների համար: Ավագանու քննարկմանը ներկայացվեց օրակարգային 21 հարց:

День города Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու օրն արժե 8 միլիոն դրամ. գյումրեցիները սպասու՞մ են այդ օրվան

Այս անգամ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին հաջողվեց ավագանու նիստում տարակարծություն մտցնել. գրեթե բոլոր հարցերին դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ եղան:

Ամենաքննարկված հարցը կապված էր «Գյումրու օր» տոնակատարության հետ: Ավագանու անդամներից մի քանիսն առաջարկեցին ընդհանրապես չնշել քաղաքի օրը, իսկ նախատեսված 8 մլն դրամը ծախսել տնակում բնակվող 2 ընտանիքի համար բնակարան գնելու ուղղությամբ: Եղավ նաև առաջարկ ավելի մանրամասն ու բաց ներկայացնել ծախսվող գումարները՝ ինչ կազմակերպությունների ու ինչ նպատակով է գումարը հատկացվում:

Ավագանին հաստատեց նաև անապահով 160 ընտանիքի 10 հազարական դրամ օգնություն, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ շնորհելու, հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումներ: «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանն առաջարկեց ավագանու անդամներին ուղերձով դիմել ՀՀ նախագահին ՝ պահանջելով իրականություն դարձնել նախընտրական խոստումները` հատկապես Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու մասով, սակայն այս առաջարկն այդպես էլ ի գիտություն չընդունվեց:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու ավագանի նիստ
Գյումրու ավագանի նիստ - Sputnik Արմենիա
1/2
Գյումրու ավագանի նիստ
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու ավագանի նիստ
Գյումրու ավագանի նիստ - Sputnik Արմենիա
2/2
Գյումրու ավագանի նիստ
1/2
Գյումրու ավագանի նիստ
2/2
Գյումրու ավագանի նիստ

Որոշում ընդունվեց ավագանու հաջորդ նիստը նշանակել հոկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո քվեների բաշխման արդյունքերից դժգոհ ավագանու անդամների պահանջված շեմը հաղթահարած ԳԱԼԱ, ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, բոյկոտելով ավագանու նիստերը, հրաժարվել էին մասնակցել նիստերին: Անցած նիստերն անցել էին միայն «Բալասանյան դաշինքի» անդամների ներկայությամբ, նրանց թիվը թույլ էր տալիս ավագանու նիստերի անցկացման համար քվորում ապահովել: Երեք կուսակցությունից Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի 7-րդ նիստին իր ներկայությունն էր ապահովել միայն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: ՀՎԿ-ի կազմում փոփոխություն էր տեղի ունեցել՝ ավագանու անդամի մանդատից հրաժարված ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին փոխարինել էր Սաշա Մարտիրոսյանը:

Լրահոս
0