00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էր աֆրիկյան ցեղը հայ տղամարդուն փակել քարե խրճիթում

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցНародность масаи
Народность масаи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարիչ Տարոն Սիմոնյանը Տանզանիա այցելելուց առաջ չէր էլ պատկերացնում` ինչ դժվարությունների կարող է բախվել աֆրիկյան մայրցամաքում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Նկարիչ Տարոն Սիմոնյանը ճանապարհորդությունների սիրահար է, ասում է` դրանք օգնում են ոգեշնչվել ու նոր լիցքեր ստանալ։ Նկարիչը Sputnik Արմենիային պատմեց իր հետ պատահած պատմություններից մեկը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր երկիր հարստացնում է նկարիչի ներկապնակը, նոր գույներ է նվիրում արտահայտիչ կտավներ ստեղծելու համար։

«Նկարներից շատերի թեմաները սերտորեն կապված են այն երկրի մշակույթի ու կենցաղի հետ, որում հիմա ապրում եմ։ Ստացվում է` գտնվելով կոնկրետ երկրում` ես իմ կյանքի մասին եմ պատմում», — նշեց Սիմոնյանը։

Էկզոտիկ ուղևորություն

Երբ մեկնել է Տանզանիա ու շփվել մասաի ժողովրդի ներկայացուցիչների հետ, տպավորություն է ստացել, թե բրոնզե դարում է հայտնվել։

«Մարդիկ ապրում են առանց էլեկտրականության ու առանց հեռախոսի, կապի որևէ միջոց չկա։ Մասաի ցեղի ներկայացուցիչները նույնիսկ թուղթ չեն օգտագործում։ Աղբը ժամանակակից տեխնոլոգիաներով վերամշակող ճապոնացիների ու ընդհանրապես աղբ չարտադրող մասաի ցեղի միջև ինչ-որ ընդհանուր բան կա», — ասաց նկարիչը։

Անծանոթ մարդու ներկայությունը տեղի բնակիչներին տարօրինակ չէր թվում, մասաիները տեսախցիկին չէին նայում, ու նրանց ոչինչ չէր կաշկանդում։

© Sputnik / Aram NersesyanՏարոն Սիմոնյան
Тарон Симонян - Sputnik Արմենիա
Տարոն Սիմոնյան

«Մենք փոխում ենք մեր տեսակետներն ու սովորությունները, իսկ մասաին` ոչ։ Նրանք հեծանիվ չեն էլ նստի, միակ «տրանսպորտային միջոցը» սեփական ոտքերն են։ Ցեղի ներկայացուցիչները պատմեցին ինձ, որ զբոսաշրջիկները մի շաբաթ էլ չեն դիմանում, քանի որ այնտեղ չկա համացանց ու այլ հարմարություններ։ Ասեմ, որ ինձ համար էլ էր դժվար։ Պետք էր այդ ցեղի կյանքով ապրել, արևի լույսի հետ արթնանալ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նկարահանումները Տարոնն արել է երեք օրում, քանի որ տեսախցիկը լիցքավորելու հնարավորություն չկար։ Հետո սկսեց նկարել։ Սիմոնյանի աբստրակտ նկարները մասաիներին հետաքրքիր էին թվում, ու նկարիչը խոստովանում է, որ նրանք խանգարում էին ստեղծագործական գործընթացին։

Աֆրիկյան էքստրիմ

Տանզանիայի ճամփորդության վառ հիշողությունների ցանկին գումարվեցին ճանապարհները։ Մասաի ցեղի մոտ հասնելը հեշտ գործ չէր. ինչ-որ պահի թվաց, թե դեպի անհայտություն է գնում։

«Ես իսկապես հուզվեցի, քանի որ եթե մոլորվեի, վայրի կենդանիների բաժին կդառնայի։ Իսկ մասաիները ինձ դիմավորեցին պարերով ու բղավոցներով։ Անսովոր էր ու էկզոտիկ։ Ինձ քարերից սարքած խրճիթում տեղավորեցին։ Գիշերվա ժամը երեքին արթնացա ու հայտնաբերեցի, որ դուռը դրսից փակ է, ու այն հնարավոր չէ կոտրել», — պատմեց Տարոնը։

Մտքով անցավ, որ մասաիները շուտով փրկագին են պահանջելու, բայց առավոտյան դուռը բացեցին ու ասացին, որ պատահաբար են փակել։

«Չգիտեմ` պատահաբար էր, թե ոչ, բայց վախեցնող էր այն միտքը, որ դու հեռավոր ու անծանոթ Աֆրիկայում ես, ու եթե մի բան պատահի, քեզ երբեք չեն գտնի», — ասաց նա։

Հայ նկարիչը մասաի ցեղի ներկայացուցիչների հետ անգլերեն է շփվել, հետաքրքրվել նրանց կենցաղով, ավանդույթներով։ Մասաիները Տարոնին մանրամասն պատմել են իրենց մասին։

«Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց նրանց բացատրել, թե ե՛ս ով եմ։ Այդ պատճառով մեր մեջ լարվածություն առաջացավ։ Ու այդ ժամանակ ես հասկացա, որ հեռանալու ժամանակն է», — ասաց Տարոնը։

Սիմոնյանը հրաժեշտ է տվել մասաիներին, շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար ու մեկնել նոր տպավորությունների հետևից։

Լրահոս
0