Ռոբերտ Մակարյան
Մակարյանի խոսքով` այս և անցած տարվա ընթացքում կոնյակի և գինու սպառման, արտահանման ծավալներն ավելացել են, և այսօր արդեն մեր գործարանները իրենց պաշարների համալրման կարիք ունենք։
«Գործարանները պատրաստ են մթերել 140 հազար տոննա։ Այս դեպքում պահանջարկը գերազանցում է առաջարկը»,- նշում է փոխնախարարը։
Գյուղացիներն օգոստոսի վերջից արդեն կարողանում են խաղող հանձնել Պռոշյանի կոնյակի գործարան։ Երևանի կոնյակի մթերման գործընթացը կսկսի սեպտեմբերի 15-16-ին։ Առաջիկա օրերին նախարարությունը կհրապարակի ցանկը, թե որ գործարանը որ մարզում երբ կսկսի մթերման գործընթացը, որպեսզի գյուղացիական տնտեսություններն իմանան և պլանավորեն իրենց մթերման աշխատանքները։