ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի ամենաակտիվ ընթերցողները փոքրիկ նվերներ ստացան խմբագրության աշխատակիցների կողմից։
Նարինե Սարգսյան
«Վերջին շրջանում շատ եմ ընթերցում Sputnik Արմենիայի հոդվածները։ Այս պահին չեմ աշխատում, տնային տնտեսուհի եմ, դրա համար հաճախ եմ այցելում կայք կամ ընթերցում նորությունները Facebook–յան էջում։ Կարդում եմ այն ամենն, ինչ վերաբերում է Հայաստանին, քանի որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, մշտապես գտնվում է ուշադրությանս կենտրոնում»,– ասել է Սարգսյանը։
Մեր ընթերցողը Sputnik Արմենիային ճկուն մտածողություն մաղթեց։
Զիլինա Մնացականյան
«Վաղուց եմ կարդում Sputnik Արմենիայի հոդվածները։ Բացի հոդվածներից, ինձ հետաքրքրեց Երևանի մաքրության հետ կապված ակցիան։ Մինչ այդ ես մի քանի լուսանկար էի արել քաղաքում, որոնցում աղբ է պատկերված։ Տեսա ձեր ակցիան և որոշեցի լուսանկարներս ուղարկել ձեզ` հասկանալով, որ ձեր խմբագրությունն ինձ ավելի արագ կպատասխանի»,– նշեց մեր ընթերցողը։
Հիմնականում, Զիլինան կարդում է այն, ինչ վերաբերում է պատմական ակնարկների, հայտնիների կյանքի հետաքրքրի փաստերին։
«Sputnik Արմենիային մաղթում եմ ճիշտ նորություններ և ճշմարիտ տեղեկատվություն։ Ձեր գործում կարևոր է պահպանել անկողմնակալությունը», – ասաց նա։
Նվարդ Պողոսյան
Մեր հերթական բաժանորդներից մեկը Sputnik Արմենիայի ընթերցող է դարձել ավելի քան մեկ տարի առաջ։
«Միշտ հետևում եմ կայքին, ինձ դուր է գալիս, որ պատմությունով և մանրամասներով հրապարակումները շատ են։ Հիմնականում, առօրյա նորություններն եմ կարդում, լայքեր դնում։ Կարդում եմ և կշարունակեմ կարդալ։ Գերադասում եմ կարդալ մշակույթի, քաղաքականության, պատմության հետ կապված նյութերը»,– ասաց Նվարդը։
Նա գործակալությանը մաղթեց բարգավաճում, նոր աշխատատեղերի ստեղծում և երկար կյանք։