Աշոտ Արշակյան
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հերքում է որոշ կայքերում տարածված այն լուրը, համաձայն որի` սեպտեմբերի 13-ից-15-ը Երևանի դպրոցները փակ են լինելու՝ կապված արևի վրա տեղի ունեցած պայթյունների պատճառով իոնային կուտակումների հետ:
«Նման հրաման չկա, կրթության նախարարությունը նման կարգի տեղեկություն չի տարածել»,– Sputnik Արմենիային ասաց Արշակյանը:
Նշենք, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ստորագրած հրամանով՝ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը` 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ: