ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Վիճակագրական «Opta» ծառայությունը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարագաշարժ ֆուտբոլիստների անունները:
Հնգյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գրանցել է 33.68 կմ/ժ արդյունքը:
Չորրորդ տեղում է Ֆիլ Ջոնսը՝ 33.8, երրորն է Մարկուս Ռեշֆորդը՝ 34.27, երկրորդը՝ Ռոմելու Լուկակուն՝ 34.56:
Մանչեսթերցիների ամենաարագ ֆուտբոլիստն է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 34.58: