00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքից հեռացել է հայկական բժշկության լեգենդը

© Sputnik / Aram Nersesyan Сурен Зограбян
Сурен Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր մահացել է բժշկական աշխարհում լեգենդ դարձած Սուրեն Զոհրաբյանը: Նա Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկն էր:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10-ին 97 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր Սուրեն Զոհրաբյանը:

Նա նյարդավիրաբուժական ծառայության հիմքերը դրել է ոչ միայն Հայաստանում: Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ նյարդավիրաբուժության կլինիկաներ են բացվել Իրաքում (1960 թվական), ինչպես նաև Լուսակայի (Զամբիա, 1971 թվական) բժշկական համալսարանում:

75 տարվա բժշկական գործունեության ընթացքում Զոհրաբյանը շուրջ 300 գիտական աշխատություն և մենագրություն է գրել:

Հայտնի բժիշկն ասում էր ՝ կյանքում ամենից շատ պետք է սիրել աշխատանքը:

«Երբեք չի կարելի թևաթափ լինել, տարիքին նայելիս չի կարելի ասել՝ «ես մեծ եմ» և դադարել աշխատել: Քանի դեռ մտածելու, տրամաբանելու և քննարկելու կարողություն ունես, արա դա: Օրինակ՝ իմ աշխատանքն ինձնից ֆիզիկական ջանքեր չի պահանջում, ստիպված չեմ վազել: Ես մտավոր աշխատանք եմ կատարում: Հոգևոր աշխատանքն ավելի օգտակար է»,- ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր բժիշկը:

Նա վստահեցնում էր՝ որքան ավելի շատ ես ուղեղդ օգտագործում, այդքան ավելի երկար է այն աշխատում:

«Ինչու է մարդկանց մոտ ծեր հասակում առաջանում Ալցհեյմեր հիվանդությունը: Ստիպեք ձեր ուղեղին աշխատել, որքան ավելի շատ խնդիրներ եք դուք լուծում և գլուխ ջարդում դժվար հարցերի լուծումը գտնելու համար, այդքան այն ավելի հարուստ է»,- նշել էր բժիշկը:

Նա համաձայն չէր ժողովրդի այն տեսակետի հետ, թե մարդն իբր շատ է աշխատել, այդ պատճառով էլ շուտ ծերացել է:

«Ոչ, դա այդպես չէ: Աշխատանքը կարևոր է զուտ աշխատանքի տեսանկյունից, իսկ մտավոր աշխատանքը հոգևոր հարստությունն է: Չէ՞ որ մարդկային հոգին շատ բարդ բան է», — ասել էր բժիշկը:

Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, սեպտեմբերի 12-ի ժամը 14։00-ին։

Լրահոս
0