00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. հայ աստղերի հայտնի երեխաները

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПремьера анимационного фильма "Савва. Сердце воина"
Премьера анимационного фильма Савва. Сердце воина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ծնողները պատրաստ են երես տալ երեխաներին, նրանց համար անել հնարավորն ու անհնարինը։ Կարելի՞ է արդյոք նույնն ասել աստղային մայրերի ու հայրերի մասին։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայ և հայկական արմատներ ունեցող հայտնիների զավակների թոփ-հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանների ու երաժիշտների երեխաները հաճախ են փորձում շարունակել ծնողների գործը, ցանկանում են ավելի լավը լինել` աստղային մայրերի ու հայրերի ստվերում չմնալու համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն հինգ աստղային ընտանիքների երեխաներին, որոնք չի բացառվում` մոտ ապագայում ստվերում թողնեն իրենց ծնողներին։

Դանիել ու Ժասմին Մարտիրոսյաններ

Հայտնի շոումեն ու հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի երեխաները բազմազգ ընտանիքում են ծնվել և ստիպված են եղել միանգամից երեք լեզու յուրացնել՝ ռուսերեն, հայերեն ու անգլերեն։

Աստղային հայրը փորձում է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, հիանում է նրանցով, իսկ հանգստյան օրերին «հարյուր տոկոսով նրանց է պատկանում»։ Թեև Գարիկը չի սիրում հաճախ խոսել երեխաների մասին ու ցուցադրել նրանց կարողությունները, սակայն նրա 13 տարեկան դուստր Ժասմինն արդեն էջ է բացել Instagram-ում։

Էսթելա և Էլինա Գալուստյաններ

Հումորիստ ու հաղորդավար Միխայիլ Գալուստյանը նույնպես առանձնապես չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին, սակայն երբեմն նա ու կինը սոցիալական կայքերում ընտանեկան լուսանկարներ են հրապարակում։

Էսթելան յոթ տարեկան է, Էլինան՝ հինգ։ Նրանք դեռ փոքր են սոցիալական կայքերում ակտիվ լինելու համար, սակայն վստահաբար կարելի է ասել, որ եթե մի քանի տարի անց նրանք սեփական էջերը բացեն, հազարավոր հետևորդներ կունենան։

Наша с @m_galustyan сладкая парочка ❤️❤️

Публикация от VICTORIA GALUSTYAN (@victoriagalustyan) Июн 17 2017 в 11:41 PDT

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը շատ են սիրում իրենց երեխաներին։ Փոքրիկ Նորթն ու Սեյնթ Ուեսթներն ամերիկյան պապարացիների «երազանքն» են, սակայն աստղային ծնողներն ամեն կերպ փորձում են իրենց փոքրիկներին թաքցնել տեսախցիկներից։

Հեղինակավոր պարբերականներից շատերը պատրաստ են խոշոր գումար վճարել հեռուստաաստղին ու հայտնի ռեփերին՝ նրանց երեխաների հետ նկարահանում կազմակերպելու համար։ Սակայն Քիմն իր երկրպագուներին առայժմ ուրախացնում է սոցիալական կայքերում հրապարակած լուսանկարներով։

Հայտնի զույգն արդեն մտածում է երրորդ երեխայի մասին, սակայն Քիմի առողջական խնդիրների պատճառով նրանք որոշել են փոխնակ մոր օգնությանը դիմել։

Total eclipse of the heart

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian) Авг 21 2017 в 9:17 PDT

Առնո Սարգսյան

Հայտնի դերասան և շոումեն Արամ MP3-ի որդին` Առնոն, առաջին դասարան գնաց։ Հարցազրույցներից մեկում արտիստը խոստովանել է, որ երազել ու երազում է դուստր ունենալու մասին, քանի որ իրենց ցեղում հազվադեպ են աղջիկներ ծնվում։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները գրում են, որ Արամ MP3-ին կրկին հայր է դառնալու, ու նրա կին Աննան երկրորդ որդին է պարգևելու։

Մենք արդեն տեղում ենք✌🏻 @yellextremepark #arnosargsyan #armenia @o_nulo

Публикация от Aram Mp3 (@aram_mp3) Авг 19 2017 в 3:36 PDT

Լիլիթ Թոխատյան

Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի 12-ամյա դուստրը ծնողների իսկական հպարտությունն է։ Նա գնում է ծնողների ճանապարհով և ժամանակի մի մասն անցկացնում է նկարահանման հարթակներում։

Լիլիթը մանկական հաղորդումներ է վարում հայկական հեռուստատեսությամբ, սովորում է, զարգանում։ Աստղային դուստրը նույնիսկ ամառային արձակուրդների ժամանակ է նկարահանվում։ Թոխատյանի դուստրն ակտիվ է սոցիալական կայքերում։

Pool day Sunday ✌️️

Публикация от Lilit Tokhatyan (@l.tokhatyanofficial) Май 29 2017 в 3:43 PDT

 

Լրահոս
0