00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի ամենահարուստ հայերը. մարդիկ, որոնք որակ ու կամք են թելադրում աշխարհին

© bloombergЭдуардо Эрнекян
Эдуардо Эрнекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր դժվար թե գտնես մի երկիր, որտեղ չլինի հաջողակ հայ գործարար: Սփռված լինելով ամբողջ աշխարհում՝ հայերն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում: Sputnik Արմենիան ներկայացնում է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ հայերի լավագույն հնգյակը:

Էդուարդո Էռնեկյան

Հինգերորդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար, 85-ամյա Էդուարդո Էռնեկյանը, որն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է: Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան:

1995 թվականին նա ճանաչվել է Արգենտինայի «Տարվա մարդ»: Երկրի նախագահն էլ նրան մեդալ է շնորհել՝ երկրի տնտեսության զարգացման համար:

Վերջին տվյալով՝ Էռնեկյանի կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար:

Forbes միլիարդատերերի ցանկում նրա անունը 831-րդ հորիզոնականում է:

Դանիլ Խաչատուրով

Չորրորդ հորիզոնականում է «Ռոսգոստրախ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է:

Խաչատուրովի սկզբնական կապիտալը ձևավորվել է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Նավթային բիզնեսը նրան առանձնապես չհետաքրքրեց, ուստի գործարարն անցավ ապահովագրության ոլորտ:

Նրա կարողությունը գնահատվում է 2.6 միլիարդ դոլար: Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 613-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանի 200 գործարարների ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը:

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԴանիլ Խաչատուրով
Данил Хачатуров - Sputnik Արմենիա
Դանիլ Խաչատուրով

Սամվել Կարապետյան

Երրորդ հորիզոնականում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը: Նա «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է: Վերջին տվյալով՝ Կարապետյանին է պատկանում 24 առևտրի կենտրոն, 8 հյուրանոց և 7 գրասենյակային համալիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,3 միլիոն քմ առևտրային անշարժ գույք:

2014 թվականին Կարապետյանը «Forbes» ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով:

© GisherՍամվել Կարապետյան
Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյան

Սերգեյ Գալիցկի

Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սերգեյ Գալիցկին: Ի դեպ, նրա իսկական ազգանունը Հարությունյան է, սակայն ամուսնանալուց հետո «վերցրել» է կնոջ ազգանունը:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, չգիտեմ հայերեն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- մի առիթով ասել է Գալիցկին:

Նրա կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 10.3 միլիարդ դոլար: 1998 թվականին նա Կրասնոդարում բացել է «Magnit» անվանումով մթերային խանութը, որը հետագայում վերաճել է «Magnit» խանութների ցանցի:

Գալիցկին նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է:

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Գալիցկի
Сергей Галицкий - Sputnik Արմենիա
Սերգեյ Գալիցկի

Սթիվեն Կանդարյան

Առաջին հորիզոնականում է ամերիկահայ Սթիվեն Կանդարյանը, որը «MetLife» ապահովագրական և ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահն է: «Business Pundit» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 25 մլրդ դոլար:

Սթիվեն Կանդարյանն այն հայ բարերարներից է, որոնք նախընտրում են չհրապարակել իրենց բարեգործական գործունեությունը:

Նա պարբերաբար հովանավորում է Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական խմբերին:

© AP Photo / Evan VucciՍթիվեն Կանդարյան
Стивен Кандарян, президент и генеральный директор MetLife - Sputnik Արմենիա
Սթիվեն Կանդարյան
Լրահոս
0