00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղիկներ և խաղալիքներ բժիշկ Կուդզաևի 1,5 տարեկան թոռան հիշատակին

Բաժանորդագրվել
Հայտնի վիրաբույժ Կազբեկ Կուդզաևի թոռան ողբերգական մահը նրա որդու տան մոտ է հավաքել բազմաթիվ մարդկանց, որոնք կարեկցանքի խոսքեր են ասում և ծաղիկներ, խաղալիքներ բերում փոքրիկի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ազամատ Կուդզաևի որդու ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո մարդիկ ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում շենքի մոտ, որի 9-րդ հարկի բնակարանի բաց պատուհանից վայր է ընկել ռեփերի մեկուկես տարեկան որդին, տեղեկացնում է kp.ru-ն։

Կայքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի ցերեկը` մոտավորապես 13։00-ին: Երեխայի հետ միայն մայրն է եղել տանը: Ոստիկանությունը պարզել է, որ կինը փոքրիկին մենակ է թողել խոհանոցում ու գնացել կողքի սենյակ: Համարյա մեկ րոպե անց վերադարձել է ու տեսել, որ տղան չկա, պատուհանն էլ բաց է:

Ամենայն հավանականությամբ, փոքրիկը բարձրացել է պատուհանագոգին և կարողացել է բացել բռնակը… Պատուհանի տակ ասֆալատապատ տարածք է։ Նման բարձրությունից ընկնելու դեպքում, ցավոք, ողջ մնալու հնարավորություն չէր կարող լինել։ Երեխան տեղում մահացել է։

Казбек Кудзаев в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևի 1,5 տարեկան թոռան ողբերգական մահը ցնցել է մարդկանց

Շենքի տարածքում ավելանում է ավտոմեքենաների թիվը. Կուդզաևների հարազատներն ու մտերիմները գալիս են նրանց մխիթարելու։ Մեկնաբանություններից էլ խուսափում են։

— Հարգանք դրսևորեք, —խնդրում է մոտ 40 տարեկան մի տղամարդ։-Մարդիկ սգի մեջ են։ Հանգիստ թողեք Ազամատին ու նրա կնոջը։

Վերին հարկերից կնոջ լացի ձայն է լսվում։

— Որքան գիտեմ, այս ընտանիքը մի քանի ամիս առաջ է վարձակալել բնակարանը,- «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցին պատմել է բնակիչներից մեկը։ — Քիչ էինք հանդիպում նրանց և չէինք շփվում։

Նույնիսկ չգիտեինք, որ այդ տղամարդը հայտնի երգիչ է։ Երբեմն կնոջն ու երեխային էինք տեսնում. զբոսանքի էին դուրս գալիս։ Սարսափելի է…

Շքամուտքի մոտ, որտեղ ընկել է փոքրիկը, մի քանի փունջ ծաղիկ ու խաղալիքներ են դրված։

— Ընտանիքի բարեկամներն են բերում,- պարզաբանում է կինը։ —Հարևանները նույնպես։

Քննչական կոմիտեի մոսկովյան վարչությունից «ԿՊ»-ին հայտնել են, որ երեխայի դին հայտնաբերելու փաստի առթիվ ստուգում է անցկացվում։

26- ամյա Ազամատ Կուդզաևը՝ MiyaGi կեղծանվամբ հանդես եկող հայտնի ռեփերը, շատ ավելի հայտնի հայր ունի՝ վիրաբույժ Կազբեկ Կուդզաևը, որն 88-ի երկրաշարժից հետո բազմաթիվ կյանքեր է փրկել Հայաստանում։ Այնուհետև, երկրաշարժից մոտ երեք տասնյակ տարի անց նա փնտրել է իր հայ հիվանդներին և Sputnik Արմենիայի իրականացրած ծրագրի շնորհիվ գտել նրանց։ Հայերի մեծ բարեկամ վիրաբույժի ընտանիքին ցավակցում են նաև հայաստանցիները։

Լրահոս
0