ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Պարզվում է, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նույնքան անհամարձակ ու տատանվող է, որքան և կանանց մեծամասնությունը, երբ գործը վերաբերում է մազերին, սակայն այս անգամ հեռուստաաստղը համարձակ քայլի դիմեց, գրում է metro.co.uk բրիտանական պարբերականը:
Վերջերս 36-ամյա Քիմն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որի տակ գրել է. «Դեռ մուգ մազերս չեմ կարոտում»:
Այս շաբաթ Քիմը ցուցադրեց իր երկար շիկահեր մազերը Նյու Յորքում մեկնարկած Շաբաթվա նորաձևության շրջանակներում կայացած Tom Ford ցուցադրության ժամանակ:
Նա եկել էր աջակցելու իր կրտսեր քրոջը` Քենդել Ջեներին, որը մասնակցում էր ցուցադրությանը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ Քիմն ուղղակի աննկարագրելի էր ամբողջությամբ լատեքսից կարված իր երկար զգեստով:
Նա արդեն երկրորդ անգամ է շիկահեր դառնում: Առաջին անգամ Քիմը հանդիսատեսին ներկայացել է շեկ մազերով 2015 թվականին: Իհարկե, 2016-ին ևս նման միջադեպ եղավ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ դա ընդամենը կեղծամ էր: