ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Զբոսաշրջության ոլորտում լավագույն ընկերությունները պարգևատրվեցին «Արմենիա Տուրիստիչեսկայա» («Զբոսաշրջային Հայաստան 2017») 4-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
Միջոցառման նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, քվեարկության միջոցով լավագույնը ճանաչված ընկերությունների պարգևատրումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում առավել հաջողված նախագծերի խրախուսումը:
Մրցանակներ հանձնեցին հետևյալ անվանակարգերում`
«Էքստրեմալ զբոսաշրջության տարվա նախագիծ» — Yell Extreme Park
«Ժողովրդական ավանդույթների պահպանման տարվա նախագիծ» — Machanents Tourism&Art.
«Տարվա զբոսաշրջային նախագիծ» — Yerevan City Tour
«Տարվա զբոսավար» — Աշոտ Լևոնյան
«Տարվա տրանսպորտային ընկերություն» — Bus Voyage
«Տարվա թանգարան» — The Armenia Genocide Museum-Institute
«Տարվա հանգստյան տուն» — Hyatt Place Jermuk.
«Ներգնա զբոսաշրջության տարվա տուրօպերատոր» — Elitar Travel
«Տարվա ռեստորանը» — Tsirani
«Տարվա հյուրանոցն Արցախում» — Vallex Garden
«Տարվա հյուրանոցը Հայաստանում» — Armenia Marriott Hotel Yerevan
«Տարվա զբոսաշրջային քաղաք» — Ծաղկաձոր
Տոնական միջոցառմանը ներկա էին կառավարության, դիվանագիտական առաքելությունների, բիզնես կառույցների, գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:
Sputnik Արմենիան մրցանակաբաշխության տեղեկատվական հովանավորն է: