00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի երգիչ Անդին պատմել է, թե ինչպես են Իրանում ընդունում հայերեն երգերը

© Sputnik / Стас ЭтвешПевец Андраник Мададьян
Певец Андраник Мададьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ծագում ունեցող իրանցի հանրահայտ երգիչ Անդին նախօրեին Մոսկվայում համերգ է ունեցել։ Իրանական փոփ–երաժշտության արքային լսելու էին եկել ոչ միայն հայերն ու իրանցիները, այլև նրա արվեստի այլ երկրպագուներ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Կարծես ժամանակը չի ազդում Արևելքում «Պարսկական Էլվիս» անունով հայտնի երաժիշտ Անդրանիկ Մադադյանի վրա։ Դեռ մանկուց շատերի սիրելի 59-ամյա երգիչը Մոսկվայի հյուրերին և բնակիչներին ներկայացավ նույնքան առույգ և երիտասարդ։

Համերգից առաջ հայտնի երգիչը պատասխանեց Sputnik տաջիկստանի թղթակցի հարցերին։ Նա պատմեց այն մասին, որ այսօր բնակվում է Ամերիկայում և ուրախ է տեղափոխվելու համար, քանի որ նա հնարավորություն ունի իրանական երաժշտությունն ու մշակույթը հանրահռչակ դարձնելու Լոս Անջելեսում։

Սակայն երաժիշտը խոստովանեց, որ կարոտում է հայրենիքը, 37 տարի է ՝ չի եղել Իրանում։

Անձնական կյանքի մասին հարցին Անդին կարճ պատասխանեց. «Ամուսնացած եմ, ունեմ չորս շուն»։

© Sputnik / Стас ЭтвешԱնդիի համերգը
Концерт певца Андраника Мададяна - Sputnik Արմենիա
Անդիի համերգը

Հաջողության գաղտնիքն ու արվեստը

Ո՞րն է 59-ամյա հավերժ երիտասարդ արտիստի հաջողության գաղտնիքը։

«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել։ Հավանաբար, դա իմ սերն է դեպի երաժշտությունը։ Ես մանկուց սիրել եմ երաժշտությունը և գուցե, դրա համար են մարդիկ լսում երգերս։ Ինձ դուր են գալիս իմ բոլոր երգերը։ Երբ մենք հարցնում էինք մայրիկին, թե մեզանից ում է նա ավելի շատ սիրում, նա պատասխանում էր. «Երեխաներս մատներիս պես են, նրանցից յուրաքանչյուրից զրկվելու պարագայում նույն ցավն եմ զգալու»։ Ես նույն վերաբերմունքն ունեմ։ Իմ երգերն իմ երեխաներն են»,- ասաց Անդին։

Խոսելով այն մասին, թե ինչպես են ընկալում պարսկախոս երկրներում հայերեն երգերը, երգիչը պատասխանեց, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում։

«Ինձ թվում է՝ երաժշտությունը սահմաններ չունի, և կարևոր չէ, թե որ լեզվով ես երգում` տաջիկերեն, պարսկերեն, հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Երաժշտությունն ընկալում են սրտով, և ես ուրախ եմ, որ իմ երաժշտությունը լսում են տարբեր երկրներում», — պատասխանեց իրանական փոփ-երաժշտության արքան։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, Անդին իսկական երաժշտի նման պատասխանեց. «Համերգներ, համերգներ և էլի համերգներ»։

Մոսկվայում տեղի ունեցած համերգը

Անդիի Մոսկվայի համերգը հաջող անցավ։ Իր ելույթով Անդին ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, և որ այն միավորում է մարդկանց։

Եվ, իսկապես, նրա համերգին եկել էին ինչպես տաջիկներ, հայեր, ուզբեկներ, այնպես էլ իրանցիներ, ղազախներ, ռուսներ, աֆղաններ և, նույնիսկ, հնդիկներ։ Շատերը եկել էին ընտանիքներով, պապիկների և տատիկների հետ։

© Sputnik / Стас ЭтвешԱնդիի համերգը
Անդիի համերգը - Sputnik Արմենիա
1/3
Անդիի համերգը
© Sputnik / Стас ЭтвешԱնդիի համերգը
Անդիի համերգը - Sputnik Արմենիա
2/3
Անդիի համերգը
© Sputnik / Стас ЭтвешԱնդիի համերգը
Անդիի համերգը - Sputnik Արմենիա
3/3
Անդիի համերգը
1/3
Անդիի համերգը
2/3
Անդիի համերգը
3/3
Անդիի համերգը

Ցուրտ ու անձրևոտ օրը հաճելի էր ընկղմվել ջերմության, բարեկամության և սիրո մթնոլորտի մեջ։ Միջոցառման հաղորդավարներ Ասլիկո Ակիմբեկովն ու Տամարա Օգանեսյանը հյուրերին ողջունեցին ռուսերեն և տաջիկերեն, որից հետո բեմ դուրս եկավ երգիչ Գրիգորի Եսայանը։

Եսայանի հայտնվելը զարմանք առաջացրեց հանդիսատեսի մոտ. նրանք եկել էին Անդիին լսելու համար, սակայն կրքոտ երաժշտություն հնչեց, և հանդիսատեսը սկսեց պարել և երգել Եսայանի հետ։ Երբ երգիչը լքեց բեմը, ամբոխը սկսեց կանչել. «Անդի, Անդի, Անդի», և որոշ ժամանակ անց ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ նա, ում սպասում էին։

«Բարի երեկո, բարեկամներ։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ինչպես է տրամադրությու՞նը», — բացականչեց Անդին և սկսեց երգել «Չաշմոնի նոզատ» («Գեղեցիկ աչքերդ») երգը։

Մոտ երկու ժամ 59-ամյա երգիչը երգում էր կենդանի կատարմամբ` առանց հոգնելու և տեմպը կորցնելու։ Թվում էր, թե ժամանակն ի զորու չէ փոխել նրան։ Երգիչը պարում էր, դիմում դահլիճին, հրավիրում բոլորին երգել իր հետ՝ մերթընդմերթ ձեռքը պարզելով բեմի մոտ կուտակված երկրպագուներին։

«Նման համերգ կազմակերպելն ու տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին հավաքելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Լսարանը տարբեր է։ Սա ինտերնացիոնալ համերգ է, բայց մարդիկ երջանիկ են, ամեն ինչ հաջողվեց»,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Արմեն Առաքելյանը։

Անդիի պրոդյուսերի խոսքով` երգիչն արդեն երկու շաբաթ է, ինչ հյուրախաղերով շրջագայում է տարբեր երկրներում։

Լրահոս
0