ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է, հիմնականում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: