ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանի կենտրոնում բանկոմատ են պայթեցրել` թալանելով այն, հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Գողության մասին հայտարարությունն առավոտյան է ստացվել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Քրեական գործ է հարուցվել 177-րդ հոդվածի 2 մասի 2 կետով: Կատարվում է հետաքննություն»,- հայտնել են մամուլի կենտրոնից:
Նախնական տվյալների համաձայն` հափշտակել են մոտ 2 մլն դրամ: Բանկոմատում եղել է շուրջ 3,3 մլն դրամ, սակայն հանցագործները չեն հասցրել, կամ էլ չեն կարողացել թալանել ամբողջը:
«Գումարի մյուս մասը հայտնաբերվել է»,- ասել է Տռուզյանը:
Բանկոմատը գտնվում էր Երևանի կենտրոնում` Հանրապետության 71 հասցեում: