Ուժեղ փոթորիկը Սեւ ծովից Բաթումիի լողափ է դուրս բերել մեծ քանակությամբ աղբ։ Տեսեք, թե ինչ է կատարվում փոթորկից հետո, հաղորդում է Sputnik Գրուզիան։
Բաթումիում Sputnik-ի թղթակիցը հաղորդում է, որ փոթորկի ուժգնությունը հասել է 6 բալի։ Առավոտյան այն հանդարտվել է, սակայն ծովը փոթորկոտ է եղել նաև ցերեկը՝ 4 բալ։
Այդ ընթացքում ծովի ալիքները ափ են հանել մեծ քանակությամբ աղբ։ Դրա մի մասն ավելի վաղ ծով է լցվել Ճորոխի գետով, մյուս մասն էլ Թուրքիայի ափերից է հասել։