ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. 8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերում` Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայությանը (USGS)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 08:49-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տրես Պիկոս քաղաքից 119 կմ դեպի հարավ-արևմուտք, կենտրոնը գտնվել է 33 մետր խորության վրա:
Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություն դեռևս չկա:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «աղետ», ցունամիի առաջացման վտանգ կա Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի ու Էկվադորի ափերի մոտ: