ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքում, որն այժմյան Թուրքիայի տարածքում է գտնվում, պղծել են Հայ առաքելական սուրբ Կիրակոս եկեղեցին, տեղեկացնում է Armenian Weekly-ին։ Այն թուրք զինվորականների և քուրդ գրոհայնների միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառով հանրության համար փակ էր։
Դիարբեքիրի բնակիչները Armenian Weekly-ին գաղտնի տրամադրել են Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարված լուսանկարները։
Եկեղեցին վերջերս վերանորոգվել էր Սբ. Կիրակոս հայկական հիմնադրամի միջոցներով: