ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 03:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նշվել է, որ ներսում կա Ռաֆիկ անունով մոտ 70 տարեկան մարդու դիակ կա։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ և հատակի գորգը (մոտ 2 քմ):
Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: