00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անթրաշ ու հողաթափերով» տաքսիստների մասին իրական հեքիաթներն ու կարծրատիպերը

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան տաքսիներն ու տաքսու վարորդներն առանձին պատմություն են, բազմազան ու հարուստ թեմա։ Ընդ որում` երևանյան տաքսին զարմանալիորեն մատչելի տրանսպորտային միջոց է, ու թեև ոլորտում խնդիրներ կան (դե ինչպես առանց դրանց), ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այն կայացել է։

Ռուբեն Գյուլմիսարյան

Երևանում տաքսիների թիվը գրեթե այնքան է, որքան սովորական մեքենաներինը։ Եվ այդ պատճառով քիչ է պատահում, որ տաքսի կանչելուց հետո երկար սպասես մեքենայի(Երևանի պարագայում` ամենաշատը 15 րոպե), հավանաբար միայն աշխատանքային օրերին է նման բան պատահում, երբ պիկ ժամին տեղատարափ անձրև կամ ձյուն է գալիս։ Հետևաբար նաև մեծ է «սերվիսների» և անհատական վարորդների մրցակցությունը։

Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին են խոսում տաքսիստները. կյանքի գինը

Տաքսիստներն էլ տարբեր են, ինչպես և մարդիկ ընդհանրապես։ Ոմանք կոկիկ են, մաքուր ավտոմեքենայով, ոմանք «անթրաշ են ու հողաթափերով», այդ կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս իր վրդովմունքն արտահայտեց։ Այն ժամանակ խոսքը հիմնականում «Զվարթնոց» օդանավակայանի մոտ սպասարկող վարորդների մասին էր, նրանց արտաքին տեսքի և պահվածքի։ Արդյունքում քաղաքի կենտրոնից դեպի օդանավակայան տանող ավտոբուսային երթուղի բացեցին, բայց թե որքան ավելացավ «թրաշի» պարագաների վաճառքը, առայժմ հայտնի չէ։ Եթե նույնիսկ ավելացել է, դատելով ամենից` շատ քիչ։

Ինչ վերաբերում է պահվածքին, վարչապետն օրինակ բերեց մի դեպք, երբ զբոսաշրջիկներին Սևանը ցույց տալու փոխարեն քաղաքում պտտում, բերում են Երևանյան լճի մոտ։ Իհարկե, խաբեության փաստն ինքնին տհաճ է, և նման արարքների համար պատժել է պետք, բայց կոնկրետ նկարագրած իրավիճակում, կներեք, հավանաբար, մեղավոր է հենց զբոսաշրջիկը։ Այլ հարց է, որ անծանոթ քաղաքի մի կետից մեկ այլ կետ մարդուն տեղափոխում են ավելորդ կիլոմետրեր հրամցնելով, բայց այս դեպքում…

Պարզաբանեմ։ Եթե ես, ասենք, պետք է Բոլիվիա մեկնեմ, առաջին հերթին մի փոքր տեղեկություն կփորձեմ հայթայթել համացանցում երկրի մասին գոնե ինչ-որ պատկերացում կազմելու համար։ Եվ եթե Հայաստանի պարագայում զբոսաշրջիկների համար նախատեսված ցանկացած տեքստում կարևորագույն տեղ է զբաղեցնում Սևանը, ապա Բոլիվիայի պարագայում դա Տիտիկակա լիճն է, ներողություն բոլիվերենիս համար։ Հաստատ ես մի քանի տասնյակ լուսանկարներ կթերթեմ, եթե ալարեմ Տիտիկակայի վերաբերյալ տեսանյութեր նայել, ընդ որում հենց Բոլիվիայի, ոչ թե Պերուի կողմից։ Այդ ամենից հետո, եթե տաքսիստն ինձ Տիտիկակայի փոխարեն բերի քաղաքի կենտրոնում գտնվող որևէ լճի մոտ, որը շրջապատված է բազմաբնակարան շենքերով և մի ամբողջ Լիխտենշտեյնի տարածք ունեցող դեսպանատան շենքով, ես նրան այդ ուղևորության համար չէի վճարի։ Իսկ եթե նույնիսկ վճարեի, ապա տաքսիստն այստեղ մեղավոր չէր լինի։

Такси - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս վարվեցին «անթրաշ ու չստիկով» վարորդների հետ

Երևանյան տաքսիներից յուրաքանչյուրն անպայման իր անունն ունի, որը կարող է լինել ընկերության անվանումը կամ մասնավոր մեքենայի անունը։ Անանուն են միայն նրանց մեքենաները, ովքեր ողջ օրը չեն աշխատում։ Նրանք պարզապես ավտոմեքենայի վրա տեղադրում են տաքսու նշանը, որը անհրաժեշտության դեպքում կարելի է երեք վայրկյանում հանել։ Անվանումներն էլ բազմազան են, երբեմն` տարօրինակ ու զարմանալի։

Կարելի է հասկանալ նրանց տրամաբանությունը, ովքեր իրենց կառքին անհավանական հնչունային համադրությամբ անուններ են տալիս, որոնք կազմված են մի քանի անունների վանկերից` իր, աղջկա, տղայի, կնոջ, համասեփականատիրոջ և համասեփականատիրոջ կնոջ անուններից կազմված ։ Կարելի է հասկանալ նրանց տրամաբանությունը, որոնք ավտոմեքենան «Փարիզ» են անվանում կամ «Բարսելոնա». կարոտն է խոսում կամ էլ համանուն ֆուտբոլային ակումբին են այդպես երկրպագում։ Դժվարությամբ, բայց կարելի է հասկանալ, թե ինչի է պետք տաքսին անվանել «Դուբրովկա», եթե, իհարկե, հիշում եք «Ադամանդե ձեռքը» ֆիլմը։ Կամ «Դե, սպասիր»` անմահ մուլտֆիլմը, որը, կարծես, ասում է` կհասնեմ, կտեսնես… Բարդ տրամաբանական խնդիրների սիրահարներին կարելի է առաջարկել, որ բացատրեն «Վերջ» և «Վոլգոդոնսկ» տաքսիների անունները։ Ի՞նչ կապ կա ռուսական քաղաքի և երևանյան տաքսու միջև…

Իհարկե, կան կեղտոտ մեքենաներ, որոնց նույնիսկ մոտենալ չես ցանկանում, և նույնպիսի վարորդներ, հատկապես «անկազմակերպների» շարքում։ Բայց այդպիսի մեքենաները կարելի է չնստել, փառք Աստծուն, տաքսու համար հերթ կանգնել պետք չէ։ Բացի այդ, նման փնթիների քանակը գնալով պակասում է։ Իհարկե, պատահում են նաև անցած դարի ավտոմեքենաներ, բայց դրանք, որպես կանոն, մաքուր են և երթևեկության ժամանակ տարօրինակ ձայներ չեն հանում։ Ցանկացած վարորդ էլ ուզում է ապրել, ողջ ու առողջ մնալ, այդ պատճառով կարելի է առանց վախենալու նստել այդ տաքսին։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանին հանգիստ չի տալիս տաքսու վարորդների թեման

Հայ տաքսիստների մեծամասնությունը, եթե հավատանք նրանց պատմածին (իսկ Հայաստանում տաքսու վարորդները շատ են սիրում պատմել իրենց մասին), նախկինում լուրջ գործարար են եղել (և այն էլ ոչ Հայաստանում), երկու և ավելի բարձրագույն կրթություն ունեն։ Տաքսիստներն ընդհանուր առմամբ հասկանում են քաղաքականությունից, տնտեսությունից և միջազգային հարաբերություններից, ինչպես նաև գիտեն երկու օրվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բաղադրատոմսը։

Երևանյան տաքսիստների թվում, ճիշտ է, կարելի է հանդիպել նաև քաղաքը չիմացողներին։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե չիմանային ինչ-որ ծայրամասային փողոց, բայց երբեմն չգիտեն նույնիսկ ամենակենտրոնական փողոցները։ Նրանց առանձնապես պետք չէ մեղադրել, որովհետև շատերը գալիս են մարզերից, որտեղ աշխատանք այնտեղ չկա, գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էլ զբաղվել նույնպես հնարավոր չէ կամ ցանկություն էլ չկա։ Թող աշխատեն, վաղ թե ուշ կսովորեն, թե որտեղ են Թումանյան և Սարյան փողոցները։ Այո, այո, սիրելի երևանցիներ, երբեմն տաքսու վարորդներին ստիպված ես բացատրել` ինչպես հասնել նշված փողոցներ կամ նախազգուշացնել, որ Մաշտոցի պողոտայից դեպի Թումանյան փողոց ձախ շրջադարձ չկա ու չի էլ եղել նույնիսկ այն ժամանակ, երբ պողոտան դեռ Ստալինի անունն էր կրում։

Մի օր Հանրապետության հրապարակ պետք է գնայի։ Տաքսու վարորդին ասում եմ` «հրապարակ», հետո նկատելով նրա մտահոգ հայացքը` ճշտում եմ` Հանրապետության հրապարակ, չսխալվելու համար տալիս եմ նաև հին անվանումը` Լենինի հրապարակ։ Ճանապարհի կեսին պարզ է դառնում, որ մարդը պարզապես չգիտի` ուր գնա, ու ես սկսում եմ ուղեցույց աշխատել։ Երբ մոտենում ենք հրապարակին, վարորդի դեմքին ժպիտ է հայտնվում, վերջապես հասկանում է` ինչ էր ուզածս։ «Այդպես էլ միանգամից ասեիր, որ ժամացույցով կալցավոն էր պետք», — մեղադրող տոնով ասում է վարորդը։

Хорен Арамуни в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևան Taxi կամ ինչպես տաքսու վարորդները դարձան գրքի հերոս

«Կոլցևոյ» բառն արտասանվել էր հայկական ակցենտով` «կալցավո», բայց կարևորն այլ բան է. ես էի մեղավոր, որովհետև չէի կարողացել ճիշտ բացատրել, թե որ փողոցն է ինձ պետք։ Այդ օրվանից Հրապարակ գնալիս, սկզբում ճիշտ հասցեն եմ ասում` «ժամացույցով կալցավո»։ Ամենահետաքրքիրն այն է, որ առանձին դեպքերում ճշգրտումների կարիք չի լինում։

Եվս մի խնդիր` որոշ տաքսիստներ չեն սիրում վերադարձնել մանրը։ Ու կրկին վերջին օրինակներից։ Տաքսիստն ամբողջ ճանապարհի ընթացքում (որի վճարը 600 դրամ կազմեց) ճառ էր կարդում, որ մեզ մոտ ընդունված է մերձավորի հաշվին հարստանալը, ծանոթին, գործընկերոջը, հարևանին, մոտիկ բարեկամին խաբելն ու «քցելը»։ Վերջում էլ հետևություն արեց` «երկիրը երկիր չի դառնա»։ Ու դեռ երկար կխոսեր, բայց մենք արագ տեղ հասանք։ 1000 դրամանոցը մեկնեցի ու սպասեցի, որ մանրը վերադարձնի։ Նա էլ իր հերթին սպասում էր, որ ես իջնեմ։ Երբ հիշեցրի 400 դրամի մասին, ցավով հայտնեց, որ մանր չունի։ Ստիպված էի մեր հռետորին ցույց տալ դիմացը գտնվող խանութի տեղը` հասկացնելով, որ կարող է այնտեղից ծխախոտ գնել և մանր կունենա։

Այլ հանգամանքներում այդ 400 դրամն առանց մտածելու կնվիրեի վարորդին. մեծ գումար չէ` մի տուփ սիգարետ, բայց նրա հռետորական ճառերից հետո մանրը հետ ստանալն արդեն սկզբունքի հարց էր։ Բայց մի փոքր պարզաբանում անեմ. նման «խորամանկիկներն» ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն։ Երևանի տաքսիստների մեծ մասն իսկապես ազնիվ են, իսկ ինչ վերաբերում է սեփական մտքերի ճշմարիտ լինելու մեջ վստահ նրանց կրքոտ մենախոսություններին` դրանց պետք է պարզապես հումորով վերաբերվել։ Երբեմն կարելի է անմոռանալի տպավորություն ստանալ, ազնիվ խոսք։

Լրահոս
0