ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 8-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում գտնվող ասֆալտի գործարանի տարածքում: Այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկել է Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող «ԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:22-ին: Այրվել է մեկ անվադող՝ ամբողջությամբ և տասնմեկ անվադող՝ մասամբ: